17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Զենք ունեք, կրակել գիտեք, գնացեք Հայրենիքի սահմանները պաշտպանելու, ոչ թե անպաշտպան կենդանիներին ոչնչացնելու

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Facebook-յան հանրագրում գրել է.

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՉՍՊԱՆԵԼ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ
Հարգելի որսորդներ և որսի սիրահարներ:
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանաով ՀՀ տարածքում մեկնարկել է 2014-2015 թվականների սիրողական որսի որսաշրջանը: Ես խնդրում և կոչ եմ անում բոլոր որսորդներին և որսի սիրահարներին, անգամ համապատասխան թույլտվությունների և լիցենզիաների առկայության դեպքում, ձեռնպահ մնալ կենդանիներ որսալուց: Ես նույնպես Հայաստանի որսորդների և ձկնորսների միության անդամ եմ, ունեմ իմ անունով գրանցված որսորդական զենքեր, սակայն չեմ պատրաստվում կրակել որևէ կենդանու վրա: Կարծում եմ ժամանակն է վերաիմաստավորել որսի նկատմամբ մեր պատկերացումները:

Վստահ եմ, որ անցել են այն ժամանակները, երբ մարդիկ որսի էին դուրս գալիս սեփական գոյության պահպանման համար ապրուստի միջոցներ հայթայթելու նպատակով: Որսորդությունն այլևս վայելք է և ժամանցի տեսակ: Վստահաբար կարել է ասել, որ ժամանակակից որսորդությունը պետք է լինի ոչ թե կենդանիներին ոչնչացնելու առիթ, այլ բնապահպանական միջոցառում: Կարելի է դուրս գալ դաշտ, շրջել սարերում, ընկերների հետ հետաքրքիր ժամանակ անցկացնել, հայտնաբերել կենդանիների, հետևել դրանց գործողություներին, դիտարկել և տեսանկարահանել, բայց ոչ մի դեպքում չկրակել դրանց վրա:

Այդ կենդանիները, լինեն դրանք գազաններ, թե թռչուններ, բնության մեջ ողջ են գեղեցիկ և ոչ թե սատկած: Բոլոր նրանք, ովքեր սիրում են կրակել որսորդական հրացաններից, կարող են իրենց նախասիրությունն իրացնել պայմանական թիրախների վրա կրակելով: Հավատացնում եմ Ձեզ, որ բնությունը մեր հոգածության, այլ ոչ թե ոչնչացման կարիքն ունի: Կարծում եմ, որ զանգավածային որսի հետևանք է այն, որ գիշատիչ կենդանիները գրոհում են մարդկանց բնակավայրեր՝ մեծ վնաս պատճառելով գյուղացիական տնտեսություններին և վտանգ ներկայացնելով բազմաթիվ գյուղերում ապրող մեր քաղաքացիների համար:

Եթե այդ կենդանիները դաշտում իրենց հասանելիք կերը գտնեն, դրանք երբեք բնակավայրերի վրա չեն հարձակվի: Իսկ այդ կենդանիները դառնում են որսի թիրախ: Անգամ ինտենսիվ գյուղատնտեսության մեջ, որոշ ժամանակ հողատարածությունները մտածված կերպով չեն օգտագործում, այսպես ասած “հողը հանգստացնելու” նպատակով: Ես առաջարկում եմ գոնե մի քանի տարի մեր բնությանը հանգսիտ թողնենք: Ուստի առաջարկում եմ, գոնե այս տարի, գոնե մի տարի, չսպանել կենդանիներին:


Հ.Գ. Զենք ունեք, կրակել գիտեք, գնացեք Հայրենիքի սահմանները պաշտպանելու, ոչ թե այդ պաշտպանված սահմանների ներսում անպաշտպան կենդանիներին ոչնչացնելու: Բնությունը դա մեր երկրի հարստության մի մասն է, որի հանդեպ մենք առնվազն պետք է հոգատար գտնվենք:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ