17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու կրթական համակարգի շարունակական կատարելագործումը. ՀՀ վարչապետ

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Արարատի մարզում՝ Մասիս քաղաքում և Վարդաշեն համայնքում մասնակցել է նորակառույց և հիմնանորոգված դպրոցների բացմանը: 

Մասիսի 245 աշակերտի համար նախատեսված թիվ 5 ավագ դպրոցի կառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 460 մլն դրամ, իսկ  Վարդաշենի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման նպատակով` 760 մլն դրամ: Ուսումնական հաստատությունները համալրվել են նոր գույքով, ուսումնական պարագաներով և աշակերտների համար անհրաժեշտ այլ միջոցներով:   

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ իր համար այսօր կրկնակի ուրախություն է լինել նորակառույց և հիմնանորոգված դպրոցներում: «Հայ ժողովրդի ապագան գիտելիքն է, և ես ցանկանում եմ խնդրել, հորդորել մեր աշակերտներին՝ այս ոսկե տարիներն օգտագործել արդյունավետ ու ձեռք բերել հնարավորինս շատ գիտելիք»,– նշել է Հովիկ Աբրահամյանը:   

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Արցախի ապագան լավ գիտելիք ունեցող սերունդն է: «Կառավարության նպատակը գիտելիքահեն տնտեսություն ունենալն է և մենք մշտապես լինելու ենք կրթության բնագավառի կողքին: Դպրոցը հասարակության և պետության հենարանն է, և լիարժեք կրթական համակարգի կայացումը, ցանկացած կառավարության հիմնախնդիրն է: Արդի աշխարհում գիտելիքն է  տնտեսության շարժիչ ուժը, և Հայաստանը, միջազգային ասպարեզում մրցունակ դարձնելու գրավականը»,- դիմելով աշակերտներին՝ ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու կրթական համակարգի շարունակական կատարելագործմանը վերաբերող հարցերը՝ առաջնահերթ համարելով գիտելիքով զինված և կրթված հասարակություն ունենալու անհրաժեշտությունը:

  Հովիկ Աբրահամյանը շրջել է Մասիսի և Վարդաշենի դպրոցներով, ծանոթացել կատարված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ