16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Հակերները համացանց են տեղադրել աստղերի մերկ լուսանկարները /ֆոտո/

Հակերները համացանց են տեղադրել հանրահայտ դերասանուհիների եւ երգչուհիների մերկ լուսանկարները: Ենթադրվում է, որ լուսանկարները հափշտակվել են հաքերների կողմից՝ iPhone հեռախոսների iCloud ծառայությունը կոտրելու միջոցով: Հակերների կողմից մասնավորապես տուժել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են` Ջենիֆեր Լոուրենսը, Ռիհաննան, Քիմ Քարդաշյանը, Վայնոնա Ռայդերը, Սելենա Գոմեսը, Ավրիլ Լավինը եւ այլոք, տեղեկացնում է tjournal.ru-ն: Սկզբում տեղադրվել է “Քաղցած խաղեր”-ի աստղ […]

Գագիկ Բեգլարյանը յուրօրինակ դաս անցկացրեց /վիդեո/

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին այցելեց Կենտրոն վարչական շրջանի թիվ 33 և 39 հիմնական  դպրոցներ: Գագիկ Բեգլարյանին առանձնակի ջերմությամբ և սիրով են սպասում այստեղ, քանի որ տարիներ առաջ նա ևս ուսումնառել է այս կրթօջախներում: Նախարարը շնորհավորեց աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Կարևորելով գիտելիքի […]

Թուրքական նոր իշխանությունները` դեպի Եվրոպա՞, թե՞ ԱՄՆ

‘’Նախագահական առաջին ելույթում Էրդողանն ասաց, որ Եվրոպայի խորհրդարանի հետ մեր փոխհարաբերությունները առաջնահերթություն են կազմում, որը ընդամենը ամիսներ առաջ ասում էր թքած ունենք Եվրոպայի վրա’’,- նման կերպ արտահայտվեց ասուլիսի հրավիրված հրապարակախոս, տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությանը: Նա նաև մեջբերեց Մերկելի հայատարարությունը.’’Թուքիան մեր գործընկերն է, ոչ բարեկամը’’: Գերմանիայի կանցլերի կողմից ասվածը մի փոքր […]

Արյունոտ սեպտեմբերի մեկ. դպրոցում հարձակվել են աշակերտների վրա, կան զոհեր եւ վիրավորներ

Չինաստանի դպրոցներից մեկում այսօր` սեպտեմբերի մեկին, ողբերգություն է տեղի ունեցել: Շիյան քաղաքի դպրոցներից մեկ է ներխուժել Չեն անունով մի տղամարդ, մտել է դասարաններից մեկը եւ դանակահարել ուսուցչին ու աշակերտներին, փոխանցում է newsru.com-ը: Տղամարդը դանակահարել է ուսուցչին եւ 8 աշակերտների, ապա պատուհանից ցած է նետվել եւ մահացել: Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանցից 3-ին փրկել […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը շնորհավորել է սահմանամերձ Այգեպար գյուղի աշակերտներին Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ  այցելել է մարզի սահմանամերձ Այգեպար համայնքի միջնակարգ դպրոց` շնորհավորելու դպրոցի մանկավարժներին ու աշակերտներին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ: Բացման խոսքում տնօրեն Արև Արզումանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի և ուշադրության համար` նշելով, որ այս Սեպտեմբերի 1-ն  հարատև կմնա ուսուցիչների և աշակերտների հուշերում: […]

ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ երեխաների անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումները շարունակական են լինելու

Այսօր սեպտեմբերի 1-ն է. ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ երեխաների անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումները շարունակական են լինելու Գիտելիքի օրով սկսված ուսումնական տարին հաճելի հոգսերի հետ նաև նոր խնդիրներ է առաջադրում ինչպես քաղաքացիներին, այնպես էլ ոստիկանությանը: Ոստիկանության պետի հրահանգով համապատասխան ստորաբաժանումներն առավոտից արդեն ուժեղացված ծառայություն են իրականացնում դպրոցամերձ տարածքներում, ոստիկանական վերակարգերը կազմակերպում են երեխաների անցումը հետիոտնային […]

Քոչարյանը պիտի ՀՀԿ-ի դուռը ծեծի, եթե ուզում է վերադառնալ /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից տպավորություն է ստեղծվում, որ նա ուզում է վերադառնալ, սակայն դա չի ուզում անել՝ հիմնվելով որևէ կուսակցության վրա: ՛՛Նա շարունակում է պնդել՝ եթե ազգովի խնդրեք, ես հետ կգամ, ես չեմ ուզում դառնալ ինչ-որ մի կուսակցության դրածո, որովհետև դա սահմանափակում է նրա գործունեությունը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: […]

Նախարարը N 14 հատուկ դպրոցի աշակերտներին է փոխանցել իր մանկության ընկերոջ բարեմաղթամանքները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր, Գիտելիքի օրվա կապակցությամբ,  այցելել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց:  Նախարարը շնորհավորել է նրանց նոր ուսումնական տարվա առթիվ և մանկության տարիներից մի դրվագ հիշել:  «Ես շատ մտերիմ մի ընկեր ունեի նախադպրոցական տարիներին, որի հետ միշտ միասին էինք խաղում. կարելի է ասել, որ անբաժան ընկերներ […]

Սեպտեմբերի 1-ին` հարազատ դպրոցում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում մասնակցեց  Գիտության և դպրության օրվան նվիրված տոնական միջոցառմանը։ Դպրոցի բակում համախմբվել էին առաջին դասարանցիները, շրջանավարտները, ուսուցիչները և ծնողները: Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ  այս դպրոց է հաճախել 36 տարի առաջ: «Այսօր  հիշեցի նաև իմ առաջին ուսուցչուհուն` Մարգարիտա Աբրամովնային, մյուս բոլոր […]

Ինչ սպասել Էրդողանից և Դավութօղլուի կառավարությունից

Ինչպես գիտենք, 2014 թ-ի օգոստոսի 10-ին Թուրքիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որում հաղթեց վարչապետ, ‘’Արդարություն և զարգացում’’ կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վարչապետի պաշտոնն էլ զբաղեցրեց Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: Թուրքիայի թվով 62-րդ կառավարությունը այսօր պետք է իր ծրագիրը ներկայացներ Ազգային ժողով, որում առանձին տեղ է հատկացված Հայաստանին և հայությանը: Եվ այս առիթով հրավիրված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ