20 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Դոնեցկում համատեղ թաղված 400 դի է հայտնաբերվել /վիդեո/

Դոնեցկի մոտակայքում խաղաղ բնակիչների` համատեղ թաղված 400 դի է հայտնաբերվել, տեղեկացնում է РИА Новости-ն: Այս փաստը հաստատել են նաեւ Եվրամիության տարբեր երկրների ներկայացուցիչները, ովքեր ներկա են եղել դիերի հայտնաբերման եւ փորձաքննության ժամանակ` Դոնեցքի ինքնահռչակ պետության ներկայացուցիչների հետ միասին: Նախնական տվյալներով, բոլոր այս մարդիկ սպանվել եւ մեծ փոսն են նետվել, մասնագետները, սակայն, կարծում են, որ մահացածների թիվը 400-ից ավելի է: 

Ավելին, տեղացի կանայք իրավապաշտպաններին պատմել են, որ Ուկրաինայի ուժայինները թալանել են իրենց տները, բռնաբարել են գյուղերի կանանց եւ անգամ 12 տարեկան աղջիկ երեխաներին:   

Պաշտոնական Կիեւն իր հերթին հայտարարել է, որ իրենք անկախ հետաքննություն կսկսեն` դիերի հետ կապված: Իսկ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ուկրաինացի զինվորների եւ մահացածների միջեւ կապ տեսնելը պրովոկացիա է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ