ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը հաստատվեց
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ”Հայաստանի Հանրապետության` ”Եվրասիական տնտեսական միության մասին” 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին” պայմանագրի նախագծին:
Ֆինանսների փոխնարարա Սուրեն Կարայանը նշեց, որ ՀՀ նախագահաը 2013 թ-ի սեպտեմեբրի երեքին հայտարարեց ՄՄ-ին միանալու, այդ ուղղությամբ գործնական քայլեր անելու, ապա ԵՏՄ-ին միանալու քայլերի մասին: Պայմանագիրը բաղկացած է մեկ ընդհանուր մասին ու վեց հավելավածից: Պայմանագրով ՀՀ-ը ոչ դառնում է ԵՏՄ անդամ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից:
”Պայմանագրով նախատեսվում է նաև Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի շրջանակներում ընդունված որոշումների կատարման, Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ հարաբերությունների կարգավորման, վեճերի կագրավորման հարցերը: Պայմանագրի առաջին հավելվածով ներկայացվում է ՄՄ-ի և ԵՏՄ-ի իրավապայմանագրային բազայի սահմանման, դրանց շրջանակներում կնքված, ԵՏՄ իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի ցանկը, որոնք չեն մոդիֆիկացվել ԵՏՄ պայմանագրում, և որոնց միանում է ՀՀ-ը ԵՏՄ պայմանագրին զուգահեռ”,-ասաց փոխնախարարը:
Այլ հավելվածներով նախատեսվում են այն փոփոխությունները, որոնք կատարվելու են միջազգային պայմանագրերում ՀՀ-ի միացման կապակցությամբ: Պայմանագրի չորրորդ հավելվածով սահմանված են այն ապրանքների ցանկը, որոնց հանդեպ ՀՀ-ի կողմից անցումային շրջանում կիրառվելու են ԵՏՄ միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման այլ մաքսատուրքեր: ”Քանի որ ՀՀ-ն ընդհանուր սահման չունի ՄՄ անդամ պետությունների հետ և ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժը իրականցվելու է երրորդ երկրների տարածքում, հինգերորդ հավելվածով սահմանվում է տարանցիկ փոխադրման բոլոր առանձնահատկությունները”: