26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես լուսանցիքց դուրս մնացո՞ղ մարդ եմ. խմորումնե՞ր

‘’Դե դուք, կարող է, առանցքային եք համարում, շատերը առանցքային չեն համարում, դա էլ կա, բայց ձեր դիտարկումները, որ դա այլևս կուսակցական ֆորմատ է, ես ոչ կհերքեմ, ոչ կհաստատեմ: Ամեն դեպքում ես ինձ խմբակցության լիարժեք անդամ եմ համարում’’,-մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` մեկնաբանելով մամուլում հայտնված լուրերը, թե ՀԱԿ-ի ներսում խնդիրներ են ծագել և որ նրանք, ովքեր ՀԱԿ կուսակցությունից չեն, չպետք է խառնվեն հանրահավաքային գործերին ։

” Ինչ վերաբերում է մարզային հանդիպումներին, ես ինքս որպես այդպիսին՝ ցանկություն չեմ հայտնել, որ ես մասնակցեմ: Միգուցե ցանկություն հայտնեի, ես էլ ներգրավված լինեի, բայց կտեսնենք` առաջիկայում զարգացումներն ինչպես կընթանան, բայց միանշանակ է, որ հոկտեմբերի 10-ին մենք, մեր կուսակցությամբ՝ Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության աբողջ ակտիվով, կլինենք հանրահավաքին, դա կարող եմ ձեզ վստահեցնել”: 

Հարցին, հանրահավաքում  հարթակին է լինելու, թե՞ ներքևում՝ մասնակիցների կողքին, տիկին Հարությունյանը պատասխանեց.  ”Ես կարող եմ բարձրանալ հարթակ, հետո իջնել, հետո նորից բարձրանալ, ինձ համար նման խնդիր չկա:

Նայած նպատակահարմարության և նայած որքանով ես կներքաշվեմ ելույթներում կամ կցանկանամ հարթակում խոսել, թե ոչ։ Մի խոսքով՝ ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ելույթ պետք է ունենամ, թե ոչ: Եթե ոչ՝ ոչ մի խնդիր չկա, կարող եմ և ներքևում էլ լինել: ՀԱԿ խմբակցությունը մի կուսակցություն չէ, մի քանի կուսակցություններ են և բնականաբար սահմանափակ ելույթներ պետք է լինեն”:

Դիտարկմանը, թե արդյոք  սա չի խոսում ՀԱԿ-ին հավատարիմ մնացած մի քանի կուսակցություններին նոր ջրբաժանի մասին, և, որ իր չմասնակցությունը գործընթացներից արհեստականորեն դուրս է մղում լուսանցքից, Լ. Սարգսյանն արձագանքեց.

”Ես լուսանցիքց դուրս մնացո՞ղ մարդ եմ, ես այդպես չեմ կարծում, ես իմ գործընկերների հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ ու հույս ունեմ, որ գնահատված կլինեմ որպես գործընկեր և քաղաքական կյանքում ոչ մի բան չի կարելի ոչ հաստատել, ոչ էլ հերքել, այնպես որ կապրենք կտեսնենք”։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ