04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Շարմազանովի նկատողությունն՝ ընդդիմությանը

Ազգային ժողովում ՛՛Էներգետիկայի մասին՛՛ օրենքի քննարկման ժամանակ, երբ ելույթով պիտի հանդես գար ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները հավաքվել էին ու ինչ-որ բան էին քննարկում:  Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դիմելով նրանց՝ ասաց. ՛՛Ներեղություն, պարո՛ն Մանուկյանը, բայց հարգելի գործընկերներ, եկեք, գոնե ձեր գործընկերոջը լսենք՛՛: Նախագծին անդրադառնալով՝ Մանուկյանը նախ նշեց, որ էլեկտրաէներգիայի […]

Սլավյանսկում բախումների արդյունքում 54 հոգի է մահացել /վիդեո/

Ուկրաինական Սլավյանսկում նախօրեին բախումների արդյունքում 54 հոգի է մահացել: Զոհերը եղել են “Յագուարի” գրոհայինների եւ ազգային գվարդիայի բախումների արդյունքում, հայտնում է Взгляд-ը:  Բախումների արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ:  Զոհեր են եղել նաեւ բոլոր յան քաղաքներում, որտեղ ներկայումս մարտեր են ընթանում:

Կառավարության ղեկավարն ընդունել է Հայաստանի գործարարներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում այսօր ընդունել է Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչներին: Վարչապետը, ողջունելով ներկաներին, կարեւորել է տնտեսվարող սուբյեկտների դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում: “Հստակ պատկերացնում եմ ձեր դերը բնակչության զբաղվածության, եկամուտներ ապահովելու, տնտեսության մեջ ներդրումներ կատարելու եւ ժամանակակից տնտեսություն ստեղծելու գործում: Հատկապես կարեւորում եմ ձեր ներդրումը պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցում”, […]

Ուկրաինայում տեղի ունեցածը բնորոշ է Ցեղասպանությանը

 “Եվրոպան անտարբեր նայում է ու լռում: Ուկրաինացիներին էլ կոչ եմ անում, որ նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու առանց բռնության եւ առանց սեփական ժողովրդի դեմ ակցիաների լուծեն իրենց հարցերը”,- “Հենարան” մամուլի ակումբում անդրադառնալով ՈՒկրաինայի բռնություններին ասաց հրապարակախոս Արմեն Կարապետյանը: Ըստ նրա Ուկրաինայում ցեղասպանությանը բնորոշ գործողություններ են կատարվում, իսկ Եվրոպան լռություն է ցուցաբերում, 19-րդ  դարավերջի ռազմական գործողությունները […]

Սիրելի տիկի՛ն Զոհրաբյան, Ձեզ ոչ մեկը չի զրկել ձայնի իրավունքից

Ազգային ժողովում Կառավարության կողմից ներկայացված ՛՛Էներգետիկայի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ելույթ ունեցավ՝ նախապես հայտարարելով, որ ինքը հարց ուներ Էներգետիկայի փոխնախարարին: ՛՛Սակայն ինձ թույլ չտվեցին հարց տալ, քանի որ էլեկտրոնային համակարգը չէր գրանցել, որտեղ իմ մեղավորությունը չկար՛՛,-ասաց նա: Ապա նա խնդրեց փոխնախարարին պարզաբանում տալ, […]

Վրաստանը ու ԵՄ-ն Ասոցացման համաձայնագիրը կստորագրեն հունիսի 27-ին

Վրաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել հունիսի 27-ին, գրում է Грузия online-ը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:  “Այսօր ստացել ենք հաստատումն այն բանի, որ Վրաստանն Ասոցացման համաձայնագիրը կստորագրի հունիսի 27-ին”,- ասել է վարչապետը:

Ո՞րն է նպատակը /վիդեո/

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով՝ ՊԵԿ-ի միացումը Ֆինանսների նախարարությանը, անպայմանորեն, դրական արդյունքների է հանգեցնելու: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում, երբ հետաքրքրվեցինք, թե ինչ նպատակ ունի այս երկու կառույցների միացումը: Մանրամասները՝ տեսանյութում:

”Երկրպագուների ներխուժելուց հետո չգիտեինք` ինչ անել”.Բերեզովսկի/վիդեո/

Sportsdaily-ն հարցազրույց է ներկայացրել Մոսկվայի ”Դինամոյի” եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ, որում խոսվել է Ռուսաստանի առաջնության նախորդ տուրում ”Զենիթ”-”Դինամո” (2-4) հանդիպման մասին: Նշենք, որ այդ հանդիպումն ընդհատվել էր Սանկտ-Պետերբուրգի թիմի երկրպագուների պատճառով, ովքեր ներխուժել էին մարզադաշտ, իսկ նրանց մեկը հարվածել էր դինամոյականների պաշտպան Վլադիմիր Գրանատին:  ”Դաշտի տերերը արագ գոլ խփեցին, սակայն ինձ թվաց, որ […]

Շատ լավ տեսնում ենք, թե որ անձի հետ է փոխկապակցված

”Հաշվապահական հաշվառման մասին” օրենքի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ երբ որ այս նախագիծը բերվում էր, պարտադիր աուդիտի հիմնական մեխը, հիմնական մոտիվացիան այն էր, որ ապահովելու է թափանցիկություն, սակայն արյդունքում ունեցանք այն, որ մարդիկ, տնտեսվարողները միլիոնավոր դրամներ են վճարում մի թղթի համար, որը որևէ իրավական ուժ չունի: ”Երբ որ նայում ենք […]

Եթե դուք Թուրքիայում ասեք “1915-ի դեպքերը ցեղասպանություն են”, ձեր նկատմամբ հետաքննություն չի իրականացվի. Դավութօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն դանիացի պաշտոնակից Մարտին Լիդեգարդի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խստորեն քննադատել է «Fredoom House»-ի Թուրքիայի մասին զեկույցը, գրում է Ermenihaber.am-ը:  Ըստ Դավութօղլուի` այդ զեկույցում արտացոլված չեն Թուրքիայում առկա իրողությունները: Մասնավորապես կենտրոնանալով մամուլի ազատության խնդրի վրա` Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայում բանտարկված է ոչ թե 44 լրագրող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ