17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նախկին պատգամավորի արձակած կրակոցների պատճառը. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.

Օգոստոսի 29-ի գիշերը Խանջյան-Թումանյան փողոցի խաչմերուկում ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը, ով առավել հայտնի է Տուգո անվանմամբ, կրակել է 51-ամյա Սուրեն Իսահակյանի ուղղությամբ: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ նրանք համատեղ բիզնես են ունեցել, որի հետևանքով պարտք ու պահանջի հարց է ծագել՝ հանգեցնելով զենքի գործադրման:

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ կրակոցները հնչել էին ժամը 20.20-ին: Ծնկի շրջանում հրազենային վնասվածք ստացած Սուրեն Իսահակյանը տեղափոխվել էր Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ ասել էր, որ Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում պատահական ավտոմեքենայից կրակել են իր ոտքին: Ավելի ուշ պարզվել էր, որ Սուրենին իր՝ “Բերետա BER-237755” տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել էր 53-ամյա Արսեն Ավագյանը:

Ով է Արսեն Ավագյանը

Կրակոցների հեղինակ Արսեն Ավագյանը եղել Է ԲՀԿ նախկին պատգամավոր, ինչպես նաև հանդիսանում Է “Աստաֆյան” զվարճանքների կենտրոն ՓԲԸ-ի նախագահ: Նշենք, որ մինչ ՓԲԸ-ի նախագահ լինելը, Արսեն Ավագյանը “Աստաֆյան” կոոպերատիվում աշխատել էր որպես առաքիչ և միայն 2007թ. էր կարողացել լիարժեք տիրանալ նույն այդ “Աստաֆյան” ՓԲԸ-ին՝ ընտրվելով ընկերության նախագահ։

 

 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Արսեն Ավագյանը՝ Տուգոն, 51-ամյա Սուրեն Իսահակյանի հետ համատեղ բիզնես ունի: Եվ, ամենայն հավանականությամբ, նրանց միջև առաջացած պարտք ու պահանջի խնդիրներն են հանգեցրել կրակոցների: Իսկ թե կոնկրետ ինչու է նախկին պատգամավորը կրակել իր բիզնես գործընկերոջը, դեռևս անհասկանալի է մնում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ