11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ռեկտորի եղբոր և կասկածյալի կնոջ միջև սերտ կապը եղել է տարիներ շարունա՞կ. Իրավունք

“Իրավունք” թերթը գրում է.

Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի եղբորը՝ Հարություն Գրիգորյանին, հուլիսի 24-ին դաժան ծեծի ենթարկելու, ապա սպանելու գործով դեպքից չորս օր անց ձերբակալվեց Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ 36-ամյա Արման Կատունյանը:

Ըստ վերջինիս փաստաբանի՝ Արմանը զայրացել է Հարություն Գրիգորյանի վրա այն բանից հետո, երբ վերջինս իմացել է, որ նա սիրահետում է իր կնոջը: Տղամարդիկ հանդիպել են, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել վիճաբանություն, իսկ ավելի ուշ ռազմական ոստիկանության աշխատակիցը կրակել է ու սպանել է Հարությունին: Թե որ փուլում է նախաքննությունը և ինչ մանրամասներ են ի հայտ եկել փորձեցինք հետաքրքրվել Գրիգորյանների ընտանիքի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանից, ով բավականին ուշագրավ տեղեկություն հաղորդեց.

 “Քանի որ այս պահին ևս շարունակվում է նախաքննությունը, կատարվում են մի շարք փորձաքննություններ զերծ կմնանք որևէ կարծիք հայտնելուց: Կարող եմ միայն մի բան հստակ ասել ի հեճուկս կասկածյալի պաշտպանի ասածների փորձաքննական մարմնի մոտ կան հստակ տվյալներ, որ Հարություն Գրիգորյանի և կասկածյալի կնոջ միջև սերտ, մտերիմ հարաբերություններ եղել են տարիներ շարունակ”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ