Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հրավերով սեպտեմբերի 22-ին պաշտոնական այցով մեկնել է Չեխիա: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Տաճատ Վարդապետյանը եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Խորհրդարանական պատվիրակությունը Պրահայում հանդիպումներ կունենա Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի, Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյտեխ […]





































