30 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը մասնակցելու է

“Ինձ համար առավել քան զարմանալի է որոշ շրջանակների կողմից ակտիվորեն շրջանառության մեջ դրվող այն կարծիքը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին, չի մասնակցելու հանրահավաքին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ի պատասխան հարցին՝ արդյոք նա մասնակցելու է հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքին:

Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես հանրությանը ապակողմնորոշելու և թյուրիմացության մեջ գցելու անհաջող փորձ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ վաղը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է համապետական հանրահավաքին, լինելու հարթակում, լինելու է ժողովրդի կողքին:

Բնական է, որ ինչպես միշտ, այնպես էլ վաղը Գագիկ Ծառուկյանը լինելու է ժողովրդի կողքին, դրանում այլ կարծիք լինել չէր կարող”,-հայտարարեց Ի. Տոնոյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ