18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը ԵՏՄ-ի նախաշեմին. իրավիճակն անորոշ է

ԱՊՀ եւ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը տեղի կունենա արդեն վաղը` հոկտեմբերի 10-ին, Մինսկում: Դրա շրջանակներում նախատեսվում է քննարկել Հայաստանի` ԵՏՄ-ին միանալը, գրում է РИА Новостиն:

Գործակալությունը նշում է, որ Հայաստանում ԵՏՄ-ին միանալուն սպասում էին դեռեւս հունիսին, եւ ռուսական կողմն էլ համաձայն էր դրան, սակայն մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը բարձրացրեց Հայաստանի` մաքսային սահմանների հարցը, ինչից հետո ԵՏՄ-ին միանալու որոշումը կանգնեցվեց:

Այժմ հստակորեն պարզ չէ, թե իրենց ինչպես կդրսեւորեն Ղազախստանի իշխանությունները Մինսկում Հայաստանի հարցի քննարկման ժամանակ: Սակայն ամռանը Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը հայտարարել էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցության գործընթացը ընթանում է գրաֆիկին համապատասխան, եւ Հայաստանի անդամակցության պայմանագիրն ամենայն հավանականությամբ կկնքվի հոկտեմբերին:

  “Հայաստանը փաստացիորեն արդեն մտնում է մեր միություն: Նա աավելի շուտ կանդամագրվի, քան Ղրղզստանը: Ընդամենը մի քանի տեխնիկական պահեր են մնացել, եւ մենք զբաղվում ենք դրանց լուծմամբ”,- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել էր նա:

Որոշ քաղաքագետներ, սակայն, որոշակի զգուշավորություն են պահպանում Մինսկի համաժողովի հետ կապված կանխատեսումներ անելիս: Քաղաքագետ Անդրեյ Արեշեւը նշել է, որ ինչքան մոտենում է “գլխավոր օրը”, այնքան ավելի է շատանում անորոշությունը: Նա ասում է, որ որոշ մասնագետներ նշում են, որ դեռ բազմաթիվ խոչընդոտներ կան: Միեւնույն ժամանակ, սակայն, քաղաքագետի կարծիքով`Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու ճանապարհին զգալի աշխատանք է տարվել:

Արեշեւը հիշեցրել է նաեւ, որ Նազարբաեւն իր ելույթում շեշտել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցը, ինչը նույնպես կարող է խոչընդոտ դառնալ Մինսկում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ