12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Կառավարությունը հետաձգում է

 “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջն այսօր ՀՀ կառավարությունը որոշեց հետաձգել: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեց. 

“ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ֆինանսների նախարարությունը ներկայումս աշխատանքներ է տանում, որպեսզի այդ ձևանմուշը հնարավորինս պարզեցվի: Այս ընթացքում մենք կաշխատենք ՀԿ-ների և ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանանք այդ փաստաթղթաշրջանառությունն արդեն փետրվարից իրականացնել”,-ասաց նա:

Փոխվարչապետ Արմեն Գևարգյանի հացադրմանը՝ այդոք բոլոր կողմերը համակարծիք են այդ որոշմանը, Արմեն Ալավերդյանը պատասխանեց. “Ասել, որ բոլոր կողմերի համար սա ընդունելի որոշում է, ճիշտ չի լինի, բայց հիմնականում կողմ են որոշմանը”:

Ըստ նախագծի՝ խնդիրն այն է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:

Ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տա­րածվի մինչեւ 2015 թ-ի փետրվարի 1 -ն ըն­կած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացոր­դի վրա, որի մասին հարկ վճարողները մինչեւ 2015 թ-ի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմ­նի ղեկավարի հաստատած ձևի տեղե­կանք: Օրենքի փոփոխութունը պետք է ըն­դունվի Աժ նիստում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ