Ես քելըմ եմ մեր տան մեջը, երեխեքը քելըմ են, փուլ ա գալիս հարևանի գլխին. սպառնում են քնել նախագահականի դիմաց /վիդեո/
“Ես քելըմ եմ մեր տան մեջը, երեխեքը քելըմ են, փուլ ա գալիս հարևանի գլխին, լուստրան իրար ա գալիս”,-այսօր կառավարության շենքի դիմաց գտնվող Մարիամ Պետրոսյանը Henaran.am_ին այսպես ներկայացրեց իր բնակարանային պայմանները:
Տիկին Մարիամն ու բողոքի դուրս եկած նրա հարեւանները բնակվում են Արմավիրի 6-րդ Սովխոզի վթարային շենքում: Երկրաշարժից հետո բնակիչներին խոսք են տվել, որ ՛՛կվերանորոգեն կամ այլ բնակարան կտան՛՛, բայց մինչ օրս որեւէ դրական տեղաշարժ չկա: ՛՛Փոխհատուցում ենք ուզում”,-ասում են:
Լենուղի համայնքի բնակիչները տարբեր իրավասու մարմինների են դիմում արդեն 21 տարի:Իրենց գլխին փուլ եկող շենքը կառուցվել է դեռևս 1932 թվականին և արդեն նրանց փոխանցմամբ գտնվում է 4-րդ կարգի վթարային աստիճանում:
Մեզ հետ զրույցում բողոքող բնակիչները նշեցին, որ պատրաստվում են նստացույց անել նախագահականի դիմաց:
՛՛Եթե մեզ դրական պատասխան են տվել՝ թող մեր տունն էլ տան, գրել են առաջնահերթ ու ձեն չկա արդեն քանի տարի՛՛:
Մանրամասն՝ տեսանյութում: