14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մատչելի բնակարաններ պետական ծառայողներին

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր կառավարության հաստատմանը ներկայացրեց պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի և բնակարանների բաշխման պայմանները, կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրին ներկայացվող պահանջներն ավելի մատչելի դարձնելու նախագիծ:

“Առաջարկում ենք ընդլայներ այդ ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերողների կազմը, հանել աշխատանքային ստաժի կետը”,- նախարարն ավելացրեց, որ հայտարարված մրցույթում “Արդշինինվեստ” բանկն է հաղթող ճանաչվել, քանի որ կանխավճարի քսան տոկոսի փոխարեն այս բանկը յոթ տոկոս է առաջարկել:

“Այսպիսով պայմաններն ավելի մատչելի են դառնալու”,-ասաց Նարեկ Սարգսյանը:
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը նշեց, որ կանխավճարն այդ ծրագրով ավելի ցածր չի կարող լինել, քան երիտասարդ ընտանիքներին բնակարանների ապահովման գործող ծրագրով կանխավճարը, որն այժմ 30 տոկոս է: :
Փոխվարչապետ Արմեն Գևորգյանն  առաջարկեց Արսեն Քարամյանին մտածել, թե 30 տոկոսն ինչպես կարելի է դարձնել 7 տոկոս:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ