18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մայդանները մարդկանց ցավ ու տառապանք են բերում. Ծառուկյանը հարցազրույց է տվել Независимая газета-ին

Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում: Վերջին շրջանում այս երկրում իրավիճակը լարված է` հաճախակի են դարձել հանրահավաքներն ու բողոքի ակցիաները՝ տարբեր պահանջներով, գրում է ՛՛Независимая газета՛՛-ն: Պարբերականը երկրում տիրող իրավիճակի մասին զրուցել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Ռուս լրագրողի այն հարցին, թե Հայաստանի տարբեր քաղաքներում հանրահավաքներ են տեղի ունենում, Երեւանում մեծ հանրահավաք է ակնկալվում, արդյո՞ք դա կարող է նոր “մայդան” լինել, Ծառուկյանը պատասխանել է, որ դա ընդամենը հաստատումն է այն բանի, որ մարդիկ հոգնել են վատ կյանքից, անարդարություններից, որոնք տիրում են երկրում:

“Միաժամանակ՝ երկրում ձևավորվել է զգալի քաղաքական կոնսոլիդացիա, որն ընդունակ է ձևավորել գրագետ քաղաքական օրակարգ:

Դեռևս հինգ-վեց տարի առաջ ես զգուշացնում էի, որ երկրում տարվում է սխալ տնտեսական քաղաքականություն: Բայց իմ ձայնը տեղ չհասավ, և ասօր մենք ունենք այն, ինչ ունենք: Զգալիորեն տուժել է փոքր և միջին բիզնեսը, փակվել է մի քանի հազար ձեռնարկություն: Որպես հետևանք՝ ունենք աղքատության մակարդակի աճ, արտասահմանյան ներդրումների կտրուկ անկում, Հայաստանի տնտեսական աճի տեմպերի էական դանդաղում”:

Ծառուկյանը նշել է, որ նման պայմաններում իշխանությունից դուրս գտնվող առավել ազդեցիկ քաղաքական ուժերը ձևակերպեցին պահանջների մի փաթեթ՝ բաղկացած 12 կետից:

“Իշխանությունը բավարար ժամանակ ուներ, որպեսզի ճիշտ արձագանքեր ու սկսեր այդ պահանջների իրագործումը: Դա նաև լավ հնարավորություն էր քաղաքական ուժերի հետ ուղիղ երկխոսություն սկսելու համար: Սա չարվեց: Ուրեմն այս պայմաններում ի՞նչ է մնում ժողովրդին: Օգտագործել իր սահմանադրական իրավունքը և պահանջել այս պարզ պահանջների իրականացումը”,- ասել է նա:

Անդրադառնալով հնարավոր նոր “մայդանին”` Ծառուկյանն ասել է, որ իր կարծիքով` այսպես կոչված մայդանները հաճախ մարդկանց ցավ ու տառապանք են բերում:

“Ես դեմ եմ այդ ճանապարհին: Բայց մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը: Դա նույնպես կորուստների է բերում: Իսկ Հայաստանի պես փոքր երկրների համար այդ կորուստները կարող են շատ ցավոտ լինել”,- ասել է նա:

Լրագրողի հարցին, թե իբրեւ հաջողակ գործարար` ինչն է ստիպել Գագիկ Ծառուկյանին ը քաղաքականությամբ զբաղվել, վերջինն ասել է, որ ինքն իրոք  բավականին հաջողակ է բիզնեսում և հանգիստ կարող էր ապրել միայն իր ընտանիքի համար:

“Սակայն ինձ դժվար է անտարբեր մնալ, երբ տեսնում եմ, որ իմ ժողովուրդը տուժում է չինովնիկների սխալների պատճառով: Սա իմ դիրքորոշումն է: Եվ դա բնական է. Ես չեմ կարող անտարբեր լինել իմ երկրի, իմ ժողովրդի հանդեպ: Եվ ես արդեն հայտարարել եմ, որ հենց որ տեսնեմ, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, սկսվել է տնտեսական առողջացման գործընթաց, և հասարակ մարդկանց կյանքն աստիճանաբար դեպի լավն է փոխվում,ես պատրաստ կլինեմ թողնել քաղաքական դաշտն առավել, այսպես ասենք, դասական քաղաքական գործիչներին”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ