17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Պամելա Անդերսոնը նկարահանվել է հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի ֆիլմում

2013-ին նկարահանված «Ինչ են անում տղամարդիկ» կատակերգության հեղինակները որոշել են նկարահանել ֆիլմի երկրորդ մասը: Հայտնի է դարձել, որ տեսարաններից մեկում կհայտնվի հոլիվուդյան աստղ Պամելա Անդերսոնը, գրում է Комсомольская правда-ն։ Ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հենց Անդերսենին է տեսել իբրեւ այդ դերի գլխավոր թեկնածու:  «Ինչ են անում տղամարդիկ- 2» ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Լոս Անջելեսում։ Ֆիլմը վարձույթում […]

Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը

 ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ. “Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը։ Այս քայլով Հունաստանը եւս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին եւ կարեւոր քայլ կատարեց` ցեղասպանությունների եւ մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ”,-ասել է […]

Խնդիրները կլուծվեն համատեղ ջանքերով

ՀՀ առողջապահության նախարարությունում եղի ունեցավ աշխատանքային հանդիպում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եւ աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Իշխան Զաքարյանը ներկայացրեց, որ Արմեն Մուրադյանի հետ մեկ ամիս առաջ կայացած գործնական հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել ոլորտում առկա խնդիրները համատեղ քննարկել` դրանք ժամանակին վերացնելու նպատակով։  “Ես տարբեր առիթներով ասել եմ, որ Վերահսկիչ պալատը միայն պատժող ձեռք չէ, […]

Վարչապետն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետ, Չեխիայի նահանգապետների ասոցիացիայի նախագահ Յոզեֆ Նովոտնիին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի եւ Չեխիայի համագործակցությունը տարբեր մակարդակներում հաջողությամբ զարգանում է: “Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի, այդ թվում` տարածաշրջանների միջեւ համագործակցությունը զարգացնելու հարցում: ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած […]

37 միլիոն դոլար վարկ ԱՄՆ-ից

Ազգային ժողովում Կրթության ոլորտը բարելավող նախագծի քննարկման ժամանակ ԿԳՆ Արմեն Աշոտյանից ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մի օրինագիծ, հետաքրքրվեց, թե ինչու նախագիծը չի քննարվել ԱԺ-ի կրթության հանձնաժողովում: Նշենք, որ նախագծով Հայաստանը Ամերիկայից 37միլիոն դոլար վարկ է վեցնում կրթության ոլորտը բարելավելու նպատակով:   Աշոտյանն ասաց,թե ինքը չի կարող դա պարզաբանել, քանի որ դա կառավարության լիազորությունների մեջ չի […]

Վրաստանի նախագահն ամուսնացել է

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ամուսնացել է իր ընկերուհի Մաքա Չիչուայի հետ:  Նրանք ապրում էին քաղաքացիական ամուսինների կարգավիճակով, տեղեկացնում է dni.ru-ն: 45-ամյա նախագահի ու նրա ընկերուհու պսակադրությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Դուշեթի քաղաքում, որտեղ Մարգվելաշվիլին ամառանոց ունի:  Չիչուան դիմահարդար է եղել հեռուստատեսությունում, հանդես է եկել նաև որպես երգչուհի:  Նշենք նաեւ, որ Մարգվելաշվիլին առաջին […]

Մինչև 2019 թ-ը նախարար չեմ մնալու. Աշոտյանը ԲՀԿ պատգամավորից պահանջեց

Ազգային ժողովում այս պահին քննարկվում է կրթության ոլորտը բարելավող մի օրինագիծ, որով Հայաստանն ԱՄՆ-ից 37միլիոն վարկ է վեցնում կրթության ոլոլոտը բարելավվելու նպատակով: Վարկի կեսը տրվել է որպես արտոնյալ վարկ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից: Վարկի ուղղությունները երեքն են` հանրակրթական ոլորտի բարեփոխումներ, աջակցություն բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներ և մշտադիտարկում` ծրագրի կառավարում և գնահատում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր […]

Անկախ նրանից` ով է, ինչ է, ոնց է, Հայաստանում օրենքը պետք է պահպանվի. Շարմազանովը` լրագրողի հետ միջադեպից

”Անկախ նրանից` ով է, ինչ է, ոնց է, Հայաստանում օրենքը պետք է պահպանվի, մանրամասներին տեղյակ չեմ, բայց անթույլատրելի է ՀՀ-ում ցանկացած ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ, անթույլատրելի է ցանկացած ոտնձգություն մարդու մասնագիտական գործունեության նկատմամբ”,-Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը`խոսելով երեկ խորհրդարանի դիմաց տեղի ունեցած միջադեպի մասին: Նշենք, որ ԱԺ […]

Երեւանի քաղաքապետը կարեւորել է ներդրումային ծրագրերը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հորդանանի Հաշիմյան Թագավորության  արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Նուր Յուսեֆ Բալքարի հետ:  Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը համառոտ ներկայացրել է Երեւանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները եւ նշել, որ այսօր Երեւան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում, ըստ ոլորտների, ձեռնարկվում են շատ որոշակի նպատակային քայլեր. “Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարեւորում ենք նաեւ […]

Լևոն Զուրաբյանի համար անհասկանալի է մամուլի անհանգստությունը

”Մենք նույն օրն ունեցանք և երկկողմ հանդիպում, և քառակողմ հանդիպում. դրանք ոչնչով իրար խանգարող հանդիպումներ չեն”-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն` ի պատասխան հարցին, թե ինչու էին քառյակի գործընկերներից միայն ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչները հանդիպել: Ըստ նրա՝ քառակողմ հանդիպումներն իրենց հունով են գնում, երկկողմ հանդիպումներն իրենց ֆորմատն ունեն։ ”Ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ