18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երևանում մեկնարկեց քաղաքների պլանավորման և բնակարանային տնտեսության խնդիրներով երկօրյա միջազգային աշխատաժողովը

 

Այսօր Երևանում մեկնարկեց Քաղաքների պլանավորման, բնակարանային տնտեսության, էներգաարդյունավետության և աղետների ռիսկերի նվազեցման  ազգային կարողությունների հզորացում թեմայով աշխատաժողովը:

Այն կազմակերպվել էր ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՄԱԿ-ի Եվրոպայի Տնտեսական Հանձնաժողովի, ՄԱԿ-ի Բնակավայրերի զարգացման ծրագրի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի համատեղ ջանքերով:

Մասնակիցների թվում էին ներկայացուցիչներՀՀ քաղաքաշինության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի, էներգետիկայի և բնական պաշարներինախարարություններից, Գորիսի քաղաքապետարանից, ՄԱԿ ԵՏՀ-ից, Հաբիթաթ ֆոր Հյումանիթի Հայաստան, ոլորտում գործունեություն ծավալող տարբեր հասարակական և միջազգային կազմակերպություններից:

                                               Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Ողջունելով հյուրերին, նա նշեց, որ նախատեսվում է իրականացնել Հայաստանի քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային տնտեսության ազգային կարողությունների զարգացման ծրագիրը, որի շրջանակներում կատարվելու են երկրի նկարագրի (Country Profile) ուսումնասիրություններ` կայուն քաղաքաշինության, տարածական պլանավորման, բնակարանային քաղաքականության զարգացման, շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ու էներգախնայողության ոլորտներում:

                                          Զեկույցով հանդես եկավ ՀՀ ՔՆ տարածական պլանավորման վարչության պետ Ս. Մաթևոսյանը, որ ներկայացնելով ոլորտում կատարված աշխատանքները նշեց, որ դեռևս 2003 թվականին հաստատվել է ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծը, որը պետական քաղաքաշինական քաղաքականության գերակա ուղղությունները հիմնավորող՝ վերլուծական բնույթի, մշտապես գործող և պարբերաբար արդիականացվող քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է: Միաժամանակ, այն նախանշում է երկրի տարածական զարգացման ռազմավարական ուղղությունները` հիմք ընդունելով պետության որդեգրած սոցիալ-տնտեսական զարգացման գերակայություններն ու ծրագրերը:

Տիկին Ս. Մաթևոսյանն իր զեկույցում նշեց նաև, որ բնակավայրերի անվտանգ և բնականոն զարգացման նախադրյալների ստեղծման տեսանկյունից հատկապես կարևորվում է տեղական մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի, այն է` հանրապետության համայնքների գլխավորհատակագծերիևգոտևորմաննախագծերի կազմման անհրաժեշտությունը:

Նախարարության աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ Ս. Սրապյանը հանդես եկավ «Բնակարանային քաղաքականությունը և բազմաբնակարան շենքերի կառավարման ու էներգաարդյունավետության բարձրացման խնդիրները» թեմայով զեկույցով, որտեղ մանրամասն անդրադարձ կատարեց բնակարանային հարաբերությունների կարգավորման խնդիրներին: Պարոն Սրապյանն իր խոսքում նշեց, որ անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը կարևորվում է նաև սոցիալական ռիսկերի կանխարգելման տեսանկյունից` հանրապետությունում առկա աղքատության բարձր մակարդակի պայմաններում անհրաժեշտություն ստեղծելով բնակարանային ապահովման հարցերում հասցեական և թիրախային ծրագրերի իրականացման համար:

Հնչեցին զեկույցներ նաև համայնքների տարածական պլանավորման, կառույցների սեյսմակայունության, ՀՀ գեոտեղեկատվական համակարգի, բնակարանային քաղաքականության, բազմաբնակարան շենքերի կառավարման և այլ հարցերի շուրջ:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ