18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էբոլան` միջազգային հանրության անհանգստության պատճառ

Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը կամ Էբոլա հեմոռագիկ տենդը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է:

Առաջին անգամ այս հիվանդությունն արձանագրվել է 1976 թվականին Էբոլ գետի հարակից բնակավայրում, որտեղից էլ ծագել է հիվանդության անունը: Հարուցիչը Էբոլա վիրուսն է:

Էբոլա վիրուսը մարդուն փոխանցվում է  հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման արդյունքում (շփում արյան, ախտահարված օրգանների կամ շրջապատի առարկաների հետ): Հիվանդի վաղ հայտնաբերման դեպքում վերջինիս առողջանալու հնարավորությունը մեծանում է: Կա վիրուսի 5 ենթատեսակ, որոնք անջատվել են աֆրիկյան տարբեր բնակավայրերում:

Վիրուսի բնական պահոցը հատուկ տեսակի չղջիկներն են (այդպիսիք Հայաստանում չկան): Վիրուսը մարդկանց է փոխանցվում չղջիկների կամ հիվանդ վայրի որոշ կենդանիների (կապիկներ, խոզեր, մացառախոզեր, այծամներ) հետ սերտ արյունային կամ լորձային շփման (կծել, ճանկռել և այլն) կամ կենդանիների դիակների հետ շփման միջոցով:

Հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով:

Գաղտնի շրջանը մի քանի ժամից (առավել հաճախ` 48 ժամից) մինչև 21 օր է:

Բուժումն իրականացվում է միայն հիվանդանոցում՝  մեկուսացման պայմաններում:

Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության հատուկբուժումըբացակայումէ:

Էբոլավիրուսովհարուցվածհիվանդությանդեմառկաչէպատվաստանյութ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ վերջին 9-10 ամսվա ընթացքում աֆրիկական մի շարք երկրներում (Գվինեա, Սիերա Լեոնե, Նիգերիա, Լիբերիա, վերջերս նաև` Սենեգալ և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) էբոլա վիրուսով հարուցված հիվանդության բռնկում կա։ Պետք է նշել, որ հիվանդությունը 2012 թվականի դեկտեմբերից հիմնախնդիր է հանրային առողջապահության մարմինների համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով մինչ օրս ամբողջ աշխարհում արձանագրվել է էբոլա վիրուսով հարուցված 9000-ից ավելի դեպք, որից4000-ը`մահվանելքով:

Բացիաֆրիկականերկրներիցէբոլավիրուսովհարուցվածհիվանդությանդեպքեր արձանագրվել են թե՛ եվրոպական, և թե՛ ամերիկյանտարածաշրջանիերկրներում, մասնավորապես`

Իսպանիայում արձանագրվել է էբոլա վիրուսով հարուցված հիվանդության 2 դեպք: Վերջիններս եղել են վանականեր, ովքեր աֆրիկական երկրներում օգնել են էբոլա վիրուսով հարուցված հիվանդների: Այնուհետև հոսպիտալացվել է 1 հիվանդ (բուժքույր, ով շփում է ունեցել հիվանդ վանականի հետ) և 2 կասկածելի հիվանդ (1 բուժքույր և նրա ամուսինը):

Կասկածելի դեպքեր են արձանագրվել նաև Միացյալ Թագավորությունում և Չեխիայում:

2014 թվականի սեպտեմբերի 29-ին ԱՄՆ Տեխասի նահանգում արձանագրվել էր մեկ հիվանդ  (Թոմաս Դունկան, ով Լիբերիայից գնացել է  Տեխասի նահանգ` հարազատների մոտ): Հոկտեմբերի 9-ին հիվանդը մահացել է: 80 կոնտակտավոր մեկուսացված են: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական հայտարարությամբ  (13.10.2014թ.) Տեխասի նահանգի Դալլասի հիվանդանոցում հիվանդությունը հաստատվել է մեկ բուժքրոջ մոտ, ով շփում է ունեցել մահացած այդ հիվանդի հետ: 

Կասկածելի դեպք է արձանագրվել նաև Բրազիլիայում (հետազոտության ընթացքում է):

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունըառաջարկում է`

–           Բարձր պատրաստականության բերել առողջապահական կազմակերպությունները հիվանդների վաղաժամ հայտնաբերման, ախտորոշման, մեկուսացման և բուժման համար:

–           Միջազգային նշանակության օդանավակայաններում ձևավորել կարողություններ տենդով  ուղևորների հայտնաբերման և մեկուսացման համար:

–           Իրազեկել ուղևորներին ախտահարված երկրներ այցելության ժամանակ հնարավոր վտանգների մասին:

 

ՀիմքընդունելովԱռողջապահությանհամաշխարհայինկազմակերպությանմոտեցումները ևուսումնասիրելովԷբոլավիուսովհարուցվածհիվանդությանդեմպայքարիԱՄՆՀիվանդություններիվերահսկմանկանխարգելմանկենտրոնիկողմիցառաջարկվածմիջոցառումները`ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է   հետևյալ միջոցառումները`

–           ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ամրագրվել են բոլոր հնարավոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։

–           Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։ Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին։

–           Ձեռք են բերվել  անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ` անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։

–           Բժշկական անձնակազմի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել է մեթոդական ուղեցույց։

–           Մշակվել է հուշաթերթ ազգաբնակչության համար (կցվում է)։

–           Ուղևորներն իրազեկվում են ախտահարված երկրներ այցելության ժամանակ հնարավոր վտանգների մասին (հուշաթերթը կցվում է)։

–           Ձերք են բերվել լաբորատոր կարողություններ, այն է` ախտորոշիչ համակարգեր։

–           Իրականացվել են սեմինար դասընթացներ բուժանձնակազմի, տուրիստական կազմակերպություններ համար։

–           Առաջարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն արգելելու վայրի կենդանիների մուտքը հանրապետություն:

Աշխատանքները շարունակվում են։

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ