Թող բոլորն իմանան…/վիդեո/
՛՛Ինչ ավելի թանկագին բան կարող է լինել, քան ազնիվ բարեկամը, որին կարելի է ամեն ինչ ասել՛՛,-նկատել է Օնորե դը Բալզակը: Իսկ արդեն գրեթե 30 տարի ԱՄՆ-ում բնակվող Հարութ Բոգարյանի համար թանկ ու կարևոր են այն մարդիկ, ովքեր դառնում են ընկեր՝ հայրենասիրության ենթատեքստով:
Վարդան Յուսուֆյան՝ անունը Հարութ Բոգարյանի համար առանձնահատուկ նշանակություն ունի: “Հայկական մոտոցիկլետի ակումբ” (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի հիմնադիր անդամը անսքող հպարտությամբ մեզ պատմեց Յուսուֆյանի մասին: ՛՛Ուզում եմ անպայման գրվի, ուզում եմ բոլորն իմանան, որ նա ամեն բան անում է մեզ բոլորիս իրար կապելու ու գլոբալ հարցեր բարձրացնելու համար:
՛՛Վարդան Յուսուֆյանը իր կաշվից ելնելով ամեն բան անում է, որ BRIGADE-ի անունը բարձր պահի և մեծ աշխատանքներով հասել է դրան ու այսօր արժանի է , որ մենք իրա անունը նշենք՛՛,-հպարտացավ Բոգարյանը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: