Պատրաստեք անձրեւանոցները
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 17-21-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում` Սեպտեմբերի 17-21-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:





































