18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գլխավոր հարկադիր կատարողը համոզված է

Ծաղկաձորում մեկնարկած Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության կազմակերպած միջազգային գիտագործնական երկրորդ՝ “Կատարողական վարույթի խնդիրների ավանդական եւ նորարարական լուծումները” խորագրով համաժողովը: Համաժողովի հանդիսավոր բացումն ազդարարեց Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:

 Միհրան Պողոսյանն իր խոսքում նշեց, որ կատարողական վարույթին առնչվող հիմնահարցերի շուրջ անցկացված տարբեր գիտագործնական համաժողովների փորձն, անշուշտ, ցույց է տալիս, որ նմանատիպ միջոցառումները փորձագիտական առանձնահատուկ հարթակ են ծառայում տարբեր երկրների համապատասխան ծառայությունների, միջազգային կառույցների եւ մասնագետների միջեւ տեղեկատվության եւ փորձի փոխանակման, միջազգային համագործակցության ամրապնդման եւ զարգացման համար:

“Մասնագիտական շփման նման ձեւաչափերի անհրաժեշտությունը եւ կարեւորությունը այլեւս լրացուցիչ հիմնավորման կարիք չեն պահանջում: Դրանք ապացուցել են իրենց նշանակությունը եւ արդյունավետությունը”,-ասաց Միհրան Պողոսյանը:

Միհրան Պողոսյանը վստահ է, որ  համաժողովի թեմատիկ քննարկումներն ու դրանց ընթացքում հնչած տեսակետներն ու գաղափարները, բարձրացված հարցերն ու ամփոփիչ եզրահանգումները նոր էջեր կբացահայտեն իրենց մասնագիտական գործունեության բնագավառում, հնարավորություն կտան միասին խորհելու հիմնախնդիրների հնարավոր լուծումների շուրջ՝ դրանց գիտական հիմնավորվածության եւ պրակտիկ կիրառման տեսանկյունից, կնպաստեն գործունեության առաջընթացին եւ կծառայեն հարկադիր կատարման ազգային եւ միջազգային ընթացակարգերի առավել կատարելագործման նպատակին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ