Նախագահը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մոսկովյան միջազգային երաժշտության տան նախագահ Վլադիմիր Սպիվակովին: «Հարգելի Վլադիմիր Թեոդորի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք, ընտանեկան բարօրություն և ներդաշնակություն: […]