15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ալեք Պողոսյանի պաշտպանը արդարացում պահանջեց

՛՛Շանթ Հարությունյան՛՛ և ընկերներ  գործով ամբաստանյալ Ալեք Պողոսյանը երթի օրը ոչ մեկին փայտով չի հարվածել, նրա մեղավորությունը չի ապացուցվել ոչ դեպքի օրվա տեսանյութերով, ոչ վկաների տված ցուցմունքներով: Այս մասին այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառումնշեց  ամբաստանյալի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:

Ըստ պաշտպանի վարույթն իրականացնող մարմինը հիմք էընդունել միայն ոսռտիկանների ցուցմունքները, իսկ ամբաստանյալների ցուցմունքները հաշվի չեն առնվել: Գործում առկա տեսանյութերի մեջ նույնպես չի երևացել, որ Ալեք Պողոսյանը փայտով հարվածի ոստիկան Էվրիկ Լոնսկուն:

Որպես մեղմացուցիչ հանգամանքներ պաշտպանը մատնանշեց, որ Ալեք Պողոսյան իր խնամքին թոշակառու մայր, չաշխատող կին, հինգ անչափահաս երեխա ունի, նրա ընտանիքը սոցիալապես անապահով է, եւ դատարանից արդարացման դատավճիռ պահանջեց:

Հիշեցնենք, որ դատախազը 6 տարի ազատազրկում է պահանջել Ալեք Պողոսյանի համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ