22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Շրջանառության մեջ է

ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը եւ Էդմոն Մարուքյանը նախորդ շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ են դրել “Զինապարտության մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետեւ պահեստազորում ընդգրկված եւ հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ: Այսպիսով, ՀՀ զինված ուժերում ծառայած […]

Արժե տեսնել. Գերմանիայի 10 ամենագեղեցիկ դղյակները /ֆոտոշարք/

Եթե որոշել եք ճանապարհորդել Գերմանիայով, ապա պարզապես անհարժեշտ է այցելել այն հրաշալի դղյակները, որոնք կան Գերմանիայում: Ընդհանրապես, այս երկիրը հայտնի է իր դղյակներով` այստեղ դրանք 25 000 են, սակայն դրանցից 10-ը առանձնահատուկ լավն են ու տեսարժան:

Սննդի պետական տեսչությունը անտեսում է քաղաքացիներին

Այսօր, սեպտեմբերի 26-ին,սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողներչի հետ հանդիպմանը խոսեց թռչնամսի ոլորտում երկրում առկա խնդիրներից: Վերջինս նկատել է խանութում վաճառվող հավերի ոչ պիտանելիությունը և զանգահարել է սննդի պետական տեսչություն.’’Զանգելուց հետո անցան օրեր` 5 օր, 20 օր, ես զանգում եմ ասում են ղեկավարը արձակուրդում է: Տեղակալին եմ խնդրում, ասում են տեղակալն էլ է արձակուրդում’’ – […]

Սահմանամերձ գյուղերում ծանոթանում են Հայկական հարցի պատմությանն ու Հայոց ցեղասպանության փուլերին

“Մարզային նախաձեռնությունների եւ զարգացման ծրագրերի կենտրոն” հասարակական կազմակերպության “Ազգային թեմաների կարեւորությունն ու արդիականությունը դպրոցներում” ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 24-ին նախաձեռնվեց այց Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարանի միջնակարգ դպրոց: Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։  Ծրագրի նպատակն է նպաստել մատաղ սերնդի շրջանում ազգային հարցերի նկատմամբ հետքրքրության աճին՝ բարձրացնելով […]

Իշխան Զաքարյանը զայրացավ

“Ձեր Նախկին տնօրենը՝ Ալվինա Ավագյանը, հեռուստատեսությամբ ասում է Իշխան Զաքարյանի հայտարարությունը ընդամենը շոու է”,-այսօր ԱԺ-ի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը` դիմելոով “Հայկական միրգ” ընկերության տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանին: Նշենք, որ հանձնաժողովում քննարկվում էր ՎՊ 2013 թվականի հաշվետվության այն հատվածը, որտեղ ասվում է, որ ընկերությունը Զիմբաբվեից 462 հազար դոլարով մասնագետ […]

Նվիրված է Հովհաննես Չեքիջյանին

Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցեց  Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի բացման արարողությանը: Պարոն Հարությունյանը շնորհավորեց սիրելի մաեստրոյին ծննդյան տարելիցի կապակցությամբ` մաղթելով առողջություն, ստեղծագործական նորանոր բարձունքներ եւ ամենայն բարիք. “Թանկագին պարոն Չեքիջյան, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան […]

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը

Ռուսաստանի Պետական դուման ձայների 441 կողմ եւ մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որը ուժի մեջ է մտնելու 2015թ.-ի հունվարի 1-ից, գրում է Vesti.ru-ն: ԵՏՄ-ի բյուջեն ձևավորվելու է ռուսական ռուբլով՝ անդամ-երկրների մասնաբաժինների հիման վրա: Մասնաբաժինների չափը որոշելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը: Եվրասիական միությունը իրականացնելու է համաձայնեցված մակրոտնտեսական և արժութային քաղաքականություն, […]

Արթուր Աբրահամ-Փոլ Սմիթ. բուքմեյքերների կարծիքը

Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը գերմանական Կիլ քաղաքում կայանալու է WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արթուր Աբրահամի եւ Պոլ Սմիթի միջեւ: Բուքմեյքերները առավել հավատում են Աբրահամին, ում հաղթանակի գործակիցը գնահատված է 1.25: Ոչ-ոքիի համար առաջարկվում է 23 գործակից, իսկ Սմիթի հաղթանակը տրված է՝ 4:

“Ֆեյսբուքի” համար իսլամիստները մահապատժի են ենթարկել ակտիվիստուհուն /ֆոտո/

“Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման անդամները Մոսուլ քաղաքում մահապատժի են ենթարկել իրավապաշտպան Սամիրա Սալեհ Նուեյմիին, ով մեղադրվում էր դավանափոխության մեջ, հայտնում է  “Газета.ру-ն:  Ակտիվիտիստուհին առևանգնվել էր իր տան մոտից սեպտեմբերի 17-ին այն բանից հետո, երբ Facebook սոցիալական ցանցում քննադատել էր իսլամիստների գործողությունները, որոնք մի քանի մզկիթ են ավերել քաղաքում: Նուեյմին դատապարտվել էր ինքնակոչ շարիթական դատարանի կողմից, […]

“Շտապել է”. Ս. Խաչատրյանի նշանակումից

“Եթե դատարանը ապացուցել է նրա անմեղությունը, ապա…”,-այսօր ասուլիսում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` ի պատասխան հարցի, թե ինչ է կարծում Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին: Մանասյանին ընդհատեցին լրագրողները` նշելով, որ դատական գործընթացը դեռևս չի ավարտվել: “Դե ուրեմն, շտապել է”,-ասաց քաղաքագետը` հավելելով, որ եթե ինքը լիներ Ս. Խաչատրյանի փոխարեն, չէր ընդունի այս պաշտոնը: Ա. Մանասյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ