15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

11 հոգանոց ընտանիքը անշարժացել է ընթրիքի ժամանակ

Ռիո դե Ժանեյրոյում ընտանիքի 11 անդամները թունավոր ձկից պատրաստված ճաշից թունավորվել են: Ընտանիքի մայրը ճաշը պատրաստել է ֆուգու ձկից, որը նրանց է բերել ձկնորսությունից վերադարձած ընտանիքի ընկերը: Առաջինը վատ է զգացել ընտանիքի հայրը, նրանից հետո՝ տան մյուս 10 անդամները, նրանք բոլորը սեղանի շուրջ անշարժացել են, հաղորդում է Вести.Ру-ն:

՛՛Ամուսինս թմրածություն զգաց, նախ՝ լեզվի, իսկ հետո ամբողջ դեմքի, այնուհետեւ ձեռքերի եւ ոտքերի, եւ չկարողացավ կանգնել: Սարսափելի էր՛՛,- պատմել է Քրիստիանա Սոուզը:

Թունավոր խորտիկը պատրաստում են ձկան տեսակից, որը ցիանիդից 1.200 անգամ ավելի շատ մահացու տոքսիններ է պարունակում: Այդ ձկից սխալ պատրաստված ուտեստի մեկ կտորը կարող է սպանել մարդուն:

Ֆուգու ձուկը մեծ տարածում է վայելում հատկապես Ճապոնիայում: Այստեղ վտանգավոր ուտեստը կարող են պատրաստել միայն հատուկ պատրաստված խոհարարները: Սակայն  նույնիսկ այդ դեպքում Տոկիոյում թունավորման հետեւանքով ամեն տարի մի քանի տասնյակ մարդ է մահանում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ