20 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետք է այնպես անել, որ ոչ մի մայր չդժգոհի. ՀՀԿ պատգամավորները` հղիության նպաստի մասին

”Մեր բոլորի նպատակը պետք է լինի այն, որ ծնելիության թիվն ավելանա, սակայն ակնկալվող արդյունքի մասին բան չեմ տեսնում գրված նախագծի մեջ”,-այսօր Ազգային ժողովում հղիության նպաստների և մի քանի այլ օրենքներում փոփոխություններ անելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: ”Եթե խնդիրը պագևատրումներն են, որ մեկ-երկու ամիս առաջ են արվում, միգուցե դրանք հանենք նախագծից, ոչ թե տարբեր օրենքներ բերենք մեկ հարթության մեջ ու խառնենք: Մայրության նպաստի իրավունք պիտի ունենան բոլոր մայրերը”,-հավելեց նա:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հավելեց, որ արդյոք չկան այնպիսի վերահսկողության գործառույթներ, որ կարող է նախարարությունը սահմանել ու չստացվի այն արդյունքը, որ կա այսօր, երբ նպաստների համար գումարները շատ են ծախսվում, սակայն արդյունքը այն չէ. ծնելիությունը չի ավելանում, չեն աճում աշխատավարձերը: ”Օրինագիծը համապարփակ լուծումենր է տալիս, բայց դժգոհություն է առաջացնում հիմնականում նրանց մոտ, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում, պիտի բացառենք, որ թեկուզ մի քանի տասնյակ կանայք դժգոհեն”,-նկատեց ՀՀԿ պատգամավորը` հավելելով, որ ծնելիությունը չի աճել, սակայն կարող էր հետընթաց գրանցվել, եթե նպաստի գումարն ավելի քիչ լիներ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն արձագանքեց, որ նպատակը ոչ թե խնդիր առաջացելն է, այլ եղած խնդիրը լուծելը: ”Պատրաստ ենք բոլոր առաջարկները լսելու ու քննարկելու, որոնք կբերեն այս խնդիրների լուծմանը”,-հավելեց նա: Ինչ վերաբերում է վարչարարությանն, ապա նա նկատեց, որ նախարարությունը վերահսկողական գործառույթ չունի այս նպաստների նշանակման հետ կապված: ”Մենք գործ ունենք 35 հազար նպաստ նշանակող մարմինների հետ, որոնք գործատուներն են”:

Նախարարը նշեց, որ ժամանակին առաջարկ էր արվում, որ հղի կանանց աշխատանքի չընդունեն, սակայն իրենք չցանկացան նման սահմանափակման գնալ:

Կարինե Աճեմյանն արձագանքեց, որ մշտապես առաջարկել են, որ չաշխատող մայրերը նպաստ ստանան, դա ողջունելի է, հարցը միայն այն է, թե կարելի է այնպես անել, որ մյուսներն էլ, որ բարձր աշխատավարձ են ստանում, չդժգոհեն: Նախարարը նշեց, որ ամեն ինչ անելու են, որ հանգեն դրան:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ