Ինչո՞ւ եք կեղծ ինֆորմացիա տալիս. հարց նախարարության ներկայացուցչին
Ազգային ժողովում”Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին խորհրդարանական լսումների ժամանակ ”Հասարակություն առանց բռնության” հասարակական կազմակերպության նախագահ Աննա Կիրակոսյանը զեկուցողին հարցրեց` որտեղից են վերցրել երկրները, որտեղ 40 և 60 % դրույքաչափեր կան: ”Ձեր բերած օրինակներում` Լիտվայում, Մոլդովայում, Ավսրիայում, գոյություն ունեն 100% դրույքաչափեր , ավելին` եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում` Ավստրիայում, գոյություն ունի նաև երեխայի նպաստ մինչև 18 տարեկանը: Ինչո՞ւ եք կեղծ ինֆորմացիա տալիս այդ երկրների մասին”,- ասաց նա` դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայության բաժնի պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանին:
Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահություն հայտնեց, որ իրենց մասնագետները լրացուցիչ կներկայացնեն նյութերը, որոնց հիման վրա ներկայացրել են զեկույցը: Անդրադառնալով մինչև 18 տարեկան երեխաների նպաստին` նա նշեց, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար սահմանված են այդպիսի նպաստներ նաև Հայաստանում:
Աննա Կիրակոսյանն արձագանքեց, որ հարցը դրան չէր վերաբերում և խնդրեց պատասխանել բուն հարցին: Միջամտեց ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: ”Մենք Ձեզ բաժանել էինք երկրների փորձը, դուք էլ մեզ էիք բաժանել: Գրված է` 65% ոչ ավել 1,5 անգամ, դա դառնում ա 32 %”:
ՀԿ նախագահը կրկին արձագանքեց, որկր հարցն անպատասխան մնաց, սակայն Հակոբյանն անցավ հաջորդ հարցին: