18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է հայազգի Իսաբել Դինգիզյանին

՛՛Հարգելի տիկին Դինգիզյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Գործընկերների կողմից ցուցաբերված վստահությունը լավագույն գնահատականն է տարիների Ձեր բեղուն գործունեության եւ շվեդական հասարակության առջեւ ծառացած մի շարք խնդիրներում Ձեր ցուցաբերած աներկբա կեցվածքի: Այն նաեւ հանդիսանում է շվեդական քաղաքականության մեջ կնոջ դերի իրական արժեւորման արդյունք, որը ինչպես միանշանակորեն դրական ազդեցություն է ունեցել […]

Տուբերկուլոզի հիմնահարցերը նախարարության եւ ԱՀԿ ուշադրության կենտրոնում

Ամերիկայի միացյալ նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջեւ կնքված պայմանագրի շրջանակում եվրոպական տարածաշրջանային գրասենյակը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակն իրականացնում են “Տուբերկուլոզի հսկողության ծրագիրը Հայաստանում” 2014-2016թթ.: Օրերս տեղի ունեցավ առաքելություն` Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների բուժման եւ խնամքի կազմակերպման մշակմանն աջակցելու նպատակով:  Առաքելությունն իրականացվեց […]

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը /ֆոտո/

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի  Հանրապետության                նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ  հայ եւ հույն  ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքով, պատմական ընդհանուր անցյալով, հոգեւոր եւ մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝  Հունաստանի նախագահի […]

Իշխանություններից քառյակն ավելին էր սպասում

”Մենք սպասում էինք իշխանություններից ավելի ադեկվատ պահվածք, ադեկվատ վերաբերմունք այդ պահանջների նկատմամբ, բայց հակառան է , կոնստրուկտիվ վերաբերմունք չենք նկատում”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Ստեփան Մարգարյանը` խոսելով 12 կետերի կատարման ժամկետի ավարտից: Նշենք, որ այսօր սեպտեմբերի 30-ն է, իսկ քառյակը մինչև այսօր էր ժամանակ տվել իշխանություններին` կատարելու իրենց ներկայացրած 12 […]

Ուկրաինայի ուժաայինները կրակել են սպիտակ դրոշ պարզած մարդկանց /վիդեո/

Ուկրաինայի ուժայինները Դոնեցկում օդանավակայանի ճանապարհին կրակել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչների վրա ուղղությամբ, ովքեր, սպիտակ դրոշները ձեռքներին, եկել էին բանակցությունների, գրում է LifeNews-ը: Այս մասին պատմել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը: Կրակահերթի արդյունքում ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչներից մեկը մահացել է, կան մի քանի վիրավորներ:

Սրբություն չունեն …

”Էն անունն ինչ է, Արամ Մանուկյան ա, ինչ ա, նախագահի հասցեին որ բան է ասել, նշանակում ա` իրա տունն էլ ա էտ վիճակով կարգավորում, քֆուր է տալիս, հայհոյանք է անում նախագահին, սրբություն չունեն, որ նախագահին են ասում”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Լրագրողների դիտարկմանը, որ ինքն էլ է […]

Սիրելի են ոչ միայն բանակը, այլև ոստիկանությունը, քաղաքացիները

 Ազգային ժողովում քննարկվում է ՀԱԿ խմբակցության ներկայացրած ‘’Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:  Գագիկ Ջհնագիրյանը խոսեց նախագծի հիմնական վիճելի հարցի մասին՝ արտակարգ դրության ժամանակ ԶՈՒ կիրառումն է: Նա հղում արեց Սահմանադրության համապատասխան հոդվածին, որի համաձայն նախագահն իրավունք ունի հայտարարել ռազմական դրություն միայն երեք դեպքում, երբ լինի զինված հարձակում երկրի […]

Բազմիցս ԵԽԽՎ-ում բարձրաձայնելով հանդուրժողականության մասին` Ադրբեջանը շարունակում է փառաբանել մարդասպան Ռամիլ Սաֆարովին

Ներկայացնում ենք Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում. Եվրոպայի խորհրդում այսօր քննարկվում է մի շատ կարեւոր եւ շատ վտանգավոր հարց, հարց, որ կարող է վերաճել լուրջ աղետի: Ես աջակցելով զեկույցին` հարկ եմ համարում շեշտել, որ նեոնացիզմը մեր օրերում իր մեջ ներառում է մի շարք խնդիրներ, որոնք առաջնահերթ ուշադրության են արժանի` ծայրահեղականություն, այլատյացություն, […]

Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է. Լրագրողներ առանց սահմանների

“Լրագրողներ առանց սահմանների” միջազգային կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության իր ամենամյա զեկույցը: Այս տարի ամենաազատ մամուլ ունեցող երկիրը Ֆինլանդիան է: Երկորդը Նիդեռլանդներն է, երրորդը` Նորվեգիան:  Հայաստանը զեկույցում 78-րդ հորիզոնականում է,  մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը առաջատար է տարածաշրջանում: Վրաստանը 84-րդն է, Ադրբեջանը՝ 160-րդը: Նախորդ տարի Հայաստանը ավելի լավ դիրքում էր` 74-րդը:

Բողոքող առևտրականներին բերման են ենթարկել

ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ բողոքող քաղաքացիների կողմից Նալբանդյան փողոցը փակելու առիթով քրեական գործ է հարուցվել։ Մեզ հետ զրույցում առևտրականները փոխանցեցին, որ բերման են ենթարկվել 4 հոգի, որոնք ազատ են արձակվել հարցաքննությունից հետո: ՛՛ Վաղն էլ կարող է մեզ ոստիկանություն բերման ենթարկեն և հարցաքննեն, բայց սրա վերջը ինչ է լինելու, չգիտենք։ Մենք հասարակական կարգ չենք խախտել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ