22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սուրիկ Խաչատրյանը տեղեկացրել է վարչապետին /վիդեո/

Կիրակի՝ նոյեմբերի 2-ին Կապանում ջրատարի վթարի հետեւանքով մոտակա շենքի բնակիչները մեծ վնասներ են կրել: 15 ընտանիք զրկվել է կացարանից ու նրանք ժամանակավորապես տեղավորվել են “Լեռնագործ” հյուրանոցում:

Երկուշաբթի ստեղծված իրավիճակին ծանոթացան “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, որից հետո Սյունիքի մարզպետարանում անցկացվեց խորհրդակցություն:  Մարզպետի հավաստմամբ,   վթարի հետեւանքով վնասներ կրած 15 բնակարանների տերերն առաջիկա երկու օրվա ընթացքում որոշակի գումար կստանան՝ բնակարանները նորոգելու նպատակով:

 “Իսկապես էդ 15 ընտանիքների համար շատ դժվար ա, բայց այսօր արդեն խնդիրը վերջնական լուծում ստացավ: 15-ն էլ իրենց գումարները կստանան, կվերանորոգեն իրենց բնակարանները, ես հանդիպեցի ու ասացի իրենց, որ երեւի իրենց բնակարաններից էլ մի քանի անգամ լավ բնակարաններ կունենան:

Երեկ առավոտյան անմիջապես տեղեկացվել է վարչապետին, իր հանձնարարականը կա եւ վաղը գումարները կփոխանցվեն եւ ըստ քառակուսի մետրերի ամեն մարդ իր բնակարանի չափով գումարը կստանա, տանիքը, շքամուտքը, բակը ամբողջությամբ կնորոգվեն, խաղահրապարակն էլ հետը”,- ասաց մարզպետը: 

Մանրամասները Կապանի “Խուստուփ ԹԻՎԻ” հեռուստաընկերության տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ