13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

12-ամյա աղջիկը մանկապիղծից խլել է դանակն ու վիրավորել նրան

Ուդմուրտիայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել տղամարդու նկատմամբ, ով մեղադրվում է դպրոցական աղջկա վրա հարձակվելու եւ նրան բռնաբարելու փորձ կատարելու մեջ: Ինչպես փոխանցում է ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքը, 12-ամյա աղջիկը խանութ գնալիս է եղել, երբ հանդիպել է 26-ամյա ծանոթի, ով նախկինում գողության համար ձերբակալված է եղել:

Տղամարդը խաբեությամբ երեխայի ոչ մարդաշատ վայր է տարել եւ սպառնալով դանակով` փորձել է բռնաբարել նրան: Սակայն աղջկան հաջողվել է պոկվել մանկապիղծից, նա խլել է տղամարդու դանակն ու վիրավորել նրան:   

Աղջիկն անմիջապես ոստիկանություն է գնացել, ինչից հետո տղամարդուն ձերբակալել են:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ