18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Տղամարդը 18 տարի գերության մեջ է եղել

Օրերս իրավապաշտպանները Մոսկվա են ուղարկել Մուրմանսկի բնակիչ Սերգեյ Խլիվնոյին, ով 18 տարի գերության մեջ է եղել` հարկադիր աշխատանքի մեջ է եղել Դաղստանում: Տղամարդը մի քանի անգամ փախչելու փորձ է կատարել, սակայն դա նրան չի հաջողվել, տեղեկացնում է Кавполит-ը:  Գերությունից տղամարդուն ազատել են “Ալտերնատիվա”կազմակերպության ակտիվիստները, ովքեր զբաղվում են գերիների հիմնախնդիրներով:  1996 թվականին Սերգեյ Խլիվնոյը, ով ձկնորս […]

Սպանության մեջ կասկածվողը դեռ չի հայտնաբերվել

Սեպտեմբերի 23-ին Արարատում կատարված սպանության մեջ կասկածվող Ալեքսանը դեռ չի հայտնաբերվել: Հիշեցնենք, որ վերջինս  դանակահարել էր  22-ամյա Խաչիկ Գրիգորյանին, իսկ մյուս ընկերը՝ Տիգրան Արարատի հիվանդանցում է: Ըստ Արարատում շրջանառվող լուրերի՝ դանակահարության պատճառը եղել է մի աղջիկ, ում սիրել են Խաչիկն ու Ալեքսանը: Ալեքսանին երկու ընկերները որոշում են հորդորել հետ կանգնել այդ աղջկանից, սակայն Ալեքսանը անդրդվելի […]

Քաղաքացիները չեն հավատում կենսաթոշակների բարձրացմանը. Henaran.am-ի հարցախույզը /վիդեո/

Այսօր, սեպտեմբերի 30-ին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 2015 թվականին կենսաթոշակները բարձրանալու են: Նախկին 14000 –ի փոխարեն, միջին սոցիալական վճարը` նպաստը, դառնալու է 16000 դրամ: Հետքրքիր է այս թեմայով ՀՀ քաղաքացիների կարծիքը ինչպիսի՞ն է: Henaran.am-ի կատարած հարցման արդյունքում պարզ դարձավ, որ թոշակառուների մեծամասնությունը թերահավատորեն է […]

Նույն դպրոցում 32 զույգ երկվորյակ է սովորում /ֆոտո/

 Չինաստանի դպրոցներից մեկում 4 000 աշակերտ է սովորում, որոնցից 32 զույգը երկվորյակներ են: նրանցից 11 զույգը քույր եւ եղբայր են, իսկ մյուսները նույն սեռի երկվորյակներ են:  Հայտնի է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում երկվորյակ երեխաների ծնունդը Չինաստանում ռեկորդային թվերի է հասնում:

Վարչապետը ներկա է գտնվել Հաղթանակ Շահումյանի ցուցահանդեսի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել Հաղթանակ Շահումյանի անհատական ցուցահանդեսի բացմանը: Վարչապետ Աբրահամյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել նկարչի  գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներին:

Ինչպիսին է աշխարհի ամենաուժեղ քահանան /ֆոտո/

Կանադայի Սուրբ Պետրոս եկեղեցու քահանա հայր Ֆաստը համարվում է աշխարհի ամենաուժեղ քահանան: Վերջինը 12 տարեկանից սպորտով է զբաղվում եւ բազմաթիվ ռեկորդներ է սահմանել: Իսկ այն ամբողջ գումարը, որ նա աշխատում է ռեկորդներից ու շոուներից, ծախսում է բարեգործության վրա:    Քահանան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ նրան հաջողվել է տեղաշարժել 189 տոննա կշռող ինքնաթիռը: […]

Ջուր չի լինի

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  30.09.2014թ ՛՛Երևան Ջուր՛՛ ՓԲԸ         […]

ԱԺ փոխնախագահի հյուրը Լատվիայի դեսպանն էր /ֆոտո/

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 30-ին հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի եւ Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Յուրիս Պոիկանսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Լատվիայի հետ համագործակցությունը եւ երկկողմ […]

Արտահերթ նիստը կրկին չկայացավ. նիստը բոյկոտեց ոչ միայն իշխանությունը

Ազգային ժողովում արտահերթ նիստը կրկին չկայացավ, ինչպես և երեկ` քվորում չլինելու պատճառով: Գրանցվեց 37 պատգամավոր, իսկ քվորում ապահվելու համար 66 պատագմավոր պետք է գրանցվեր: Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը ‘’Շրջանառության’’ հարկի վերաբերյալ ստորագրություններ էին հավաքել, որ գումարեն արտահերթ նիստ, սակայն գրեթե 60-ի հասնող պատգամավորներից միայն 37-ն էին ներկա: ԱԺ-ի դիմաց այս պահին գտնվում են […]

Վախ, մամա ջան, էս ի՜նչ ա կատարվում. հայտարարությունների ժամը Շարմազանովին ֆիլմ հիշեցրեց /վիդեո/

‘’Հայտարարությունների ժամն ինձ հիշեցրեց ‘’Միմինո’’ ֆիլմի այն հատվածը, երբ Մհեր Մկրտչյանի հերոսն ասում էր` վախ, մամա ջան, էս ի՜նչ ա կատարվում’’,-Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթն այսպես սկսեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մինչ այժմ ելույթ ունեցած ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորների ելույթներին: ‘’Ինձ թվում է` ես այս մարդկանց հետ չեմ աշխատում’’,-ասաց նա, ապա շարունակեց. ‘’ՍԴ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ