30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նպատակահարմար չի աղետի գոտում բնակարաններ կառուցելը.նախարար

Ազգային ժողովում՝ 2015 թ. պետբյուջեի քննարկմանը ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը քաղաքաշինության նախարարից փորձեց պարզել Գյումրիում վթարված շենքերում բնակվողների փոխհատուցում տրվելու են թե չէ:

“Արդեն տասը տարուց ավելի է, ինչ Գյումրիում ոչ մի վթարային շենք չի վերականգնվել, մինչդեռ այդպիսի շենքերը 88-ն են Գյումրիում, որ վթարված են կամ ունեն վնասվածություն: Գուցե կարելի է մտածել նաեւ այդ բնակիչներին փոխհատուցելու մասին”,-ասաց պատգամվորը;

Նարեկ Սարգսյանն ի պատասխան ասաց, որ կառավարության մոտեցումներն այդ հարցի շուրջ փոխվել են:

“Մենք գտնում ենք բացարձակ ոչ նպատակահարմար, եթե չասենք ընդհանրապես սխալ շարունակել աղետի գոտում բնակարաններ կառուցելը հատկացնելու համար: Մենք շատ- շատ ենք կառուցել եւ ոչ մի նպատակ չկա նորից կառուցելու”,- նշեց քաղաքաշինության նախարարը` պարզաբանելով, որ հիմա ժամանակն է զբաղվել այդ բնակարանների բաշխմամբ:

2015թ-ի վերջին Գյումրիում կավարտեն բնակարանների բաշխումը անօթեւաններին, իսկ  մինչեւ 2016թ-ի վերջը կավարտեն Շիրակի եւ Լոռու մարզի գյուղական համայնքներում բնակարանաբաշխումը.“Խոսքը 5.8 մլրդ դրամի մասին է: Մենք մշակել ենք միջոցառումների ծրագիր եւ առաջիկայում սկսելու ենք ներդրումային ծրագրերի հաստատման գործընթացը, որոնց արդյունքում էլ այս խնդիրները լուծվելու են: Կարող եմ ասել, որ այսօր մենք պատրաստ ենք այս բազմաչարչար, տասնամյակներ տեւած խնդիրը լուծելու”,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է Գյումրիի վթարային շենքերին, ապա Նարեկ Սարգսյանը տեղյակ է, որ ոչինչ արված չի այդ իմաստով եւ կիսում է պատգամավորի մոտեցումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ