Ամենաթափանցիկ նախարարությունն ու մարզպետարանը /վիդեո/
2014 թվականի մայիսից մինչեւ սեպտեմբեր Խսոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացնում էր Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի հերթական մոնիտորինգը` դրանց տեղեկատվական թափանցիկությսւն մակարդակը գնահատելու նպատակով: Այդ տվյալներն այսօր “Հենարան” ակումբում ներկայացրեց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Կայքերում գնահատվել են տեղեկությունների առկայությունը (կամ բացակայությունը), ամբողջականությունը, հրատապությունը (օպերատիվությունը), մատչելիությունը (հասանելիությունը’ տեխնիկապես): Կայքերի դիտարկումն իրականացվել է 146 չափորոշիչով, որոնցից 120-ը բովանդակային […]





































