16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գայ Ֆոքսի դիմակներով քաղաքացիները փորձում են լարված իրավիճակ ստեղծել Ազատության հրապարակում /լրացված/ֆոտո/

Այս պահին Ազատության հրապարակում ՛՛Գայ Ֆոքսի՛՛ դիմակներով հավաքվում են անցած տարի նոյեմբերի 5-ին ՛՛Անոնիմուսիների՛՛ երթ իրականացնելու պահին ձերբակալված եւ ավելի ուշ 1-7 տարի դատապարտված Շանթ Հարությունյանի եւ նրա համախոհների ընտանիքների անդամները:

Նրանք պահանջում են վերահաստատել արդարությունը եւ անհապաղ ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների համար դատապարտված 13 քաղբանտարկյալներին:

Մեզ հետ զրույցում Ավեստիս Ավետիսյանի մայրը նշեց, որ մեկ տարեկան թոռնիկը սպասում է հորը:

՛՛Տղաս չտեսավ իր տղային: Ամուսինս նոր է մահացել, Ավետիսը ձերբակալվեց իր քաղաքական հայացքների համար, սակայն հպարտ եմ: Թոռնիկս դարձավ մեկ տարեկան՛՛:

Այս պահին ՛՛Գայ Ֆոքսի՛՛ դիմակներով մի խումբ քաղաքացիներ Թումանյան փողոցով բարձրանում են դեպի Օպերայի տարածք: Ոստիկանության աշխատակիցները փորձում են խոչընդոտել նրանց երթը:

Քիչ առաջ ոստիկանությունը ձերբակալեց երթի մասնակիցներից մի քանիսին:

Մանրամասները՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ