Հաշմանդամ հարսնացուն ներկայանում է հյուրերին քայլելով /վիդեո/
Համացանցում հուզիչ տեսանյութ է հայտնվել, որում հաշմանդամ հարսնացուն իր հարսանիքի ժամանակ ներկայանում է հյուրերին քայլելով:
Համացանցում հուզիչ տեսանյութ է հայտնվել, որում հաշմանդամ հարսնացուն իր հարսանիքի ժամանակ ներկայանում է հյուրերին քայլելով:
Henaran.am-ի հետ զրույցում Մխիթար Սեբաստացի կրթահամ,ալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հայտնեց, որ կրթահամալիրում մի շարք նորմածություններ են գործարկվում: Օրինակ` երեկ բացվել է կրթահամալիրի վայելբոլի բացօթյա դահլիճը: Մանրամասները` տեսանյութում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ներկա է գտնվել Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառմանը: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով գրադարանավարներին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց սրտացավ ու նվիրված աշխատանքի համար. “Արագ զարգացող գիտության և տեխնիկայի մեր իրականության պայմաններում, երբ բարձր տեխնոլոգիաներն այլևս մեր կյանքի ու կենցաղի շատ որոշակի բաղադրիչն են դարձել, այդուամենայնիվ, իմ խորին համոզմամբ, բնավ էլ չի պակասել այն դերը, որն […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տիկին Ռիտա Սարգսյանի և նրա հրավերով աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կոմորովսկայի, երկու երկրների մշակույթի և արվեստի գործիչների հետ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդես են այցելել նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, […]
Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանն, այս շաբաթ ՀՀԿ ԳՄ չի լինելու: Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին մասնակցելու է Մինսկում կայանալիք ԵՏՄ նիստին:
Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը ազատվել է աշխատանքից: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նրան կփոխարինի Արտակ Հարությունյանը, ով մինչ այդ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականն էր: Իսկ Արսեն Գալստյանը ուղարկվել է կադրերի ռեզերվ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից: Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, Վլադիմիր Գասպարյանին չէր բավարարում ճանապարհային ոստիկանության աշխատանքը: Այս […]
Կոլումբիայիում` սարում գտնվող մատուռում, կրոնական արարողակարգի ժամանակ ուժեղ կայծակ է խփել, ինչի արդյունքում 11 հոգի մահացել է, եւս 15 հոգի ծանր վիրավոր են, տեղեկացնում է BBC-ն: Կրոնական արարողակարգին մոտ 60 հոգի է մասնակցելիս եղել, երբ փայտե մատուռին կայծակը խփել է եւ այն ամբողջովին այրվել է: Վիրավորները ծանր այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 9-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի, Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի, Դավթաշենի 2-րդ զանգվածի 21-26, Դավթաշենի 3-րդ զանգվածի 30, 31 համարների, Դավթաշենի 4-րդ զանգվածի, Ձոր 1, 2 թաղամասերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպայում մարդու իրավունքների հիմնական երաշխավոր հանդիսացող կառույցի՝ ԵԽ-ի հետ համագործակցությունն ու վերջինիս աջակցությունը մեր երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին: Նախագահի խոսքով, այդ ամենում, անշուշտ, մեծ դեր է վերապահված ԵԽ մարդու […]
Ճապոնիային պատուհասած հզոր Ֆանֆոն թայֆունի արդյունքում 7 հոգի է մահացել, եւս 4-ը անհետ կորած են համարվում, հաղորդում է Интерфакс-ը: Հայտնի է, որ թայֆունի արդյունքում 62 մարդ է վիրավորվել, երկրի ղեկավարությունը որոշում է կայացրել շուրջ մեկ միլիոն մարդու տարհանել: Հզոր թայֆունը Ճապոնիային պատուհասել է երեկ առավոտյան, այն ուղեկցվում է ուժեղ քամիով եւ հորդառատ անձրեւներով:
























