30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Սեյրան Օհանյանը ընդունել է Սյուզի Կենտիկյանին

Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է բռնցքամարտիկ, թեթև քաշային կարգում աշխարհի բազմակի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանին: Նախարարը ողջունել է չեմպիոնուհուն և շնորհակալություն հայտնել միջազգային ասպարեզում հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար: Ս. Կենտիկյանը պատմել է Հայաստան այցելության, իր առաջիկա պլանների մասին, տեղեկացրել, որ պատրաստվում մենամարտի, որը կնվիրվի Հայոց Ցեղասպանության 100-ամյակին:  

Շնորհավոր անկախությունդ, Արցա՛խ. Խաչիկ Ասրյան

  Արժանապատի՛վ հայեր  Աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե մեծ հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց պատմական Արցախի անկախությունը, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը:  Ուղիղ 23 տարի է Երկիր մոլորակի տարբեր անկյուններում […]

Տղամարդու դին 5 ամիս կախված է մնացել հիվանդանոցի պարսպից

Ռուսաստանի Խիմկի քաղաքի հիվանդանոցներից մեկի պարսպի վրա կախված տղամարդու դի է հայտնաբերվել, հայտնում է Интерфакс-ը: Ինչպես պարզվել է, դին կախված է մնացել 5 ամիս շարունակ: Արտաքինից մահացածը 35-40 տարեկան է:  Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Եկեղեցին պայքարում է համասեռամոլության դեմ. կաթողիկոսի ուղերձը դրան էր ուղղված

”ԼԳԵՓ ակտիվիստների ագրեսիվության աճը եւ դրա վտանգավորությունը” թեմայով կլոր սեղանին Կոտայքի թեմի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյան, Մխիթարիչ բարեգործական ընկերության հիմնադիր եւ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը և ՛՛Իրավունք՛՛ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանն իրենց մտահոգությունը հայտնեցին համասեռամոլների թվի աճի վերաբերյալ: Ըստ Տեր հոր՝  եթե այսպես շարունակվի, աշխարհի վերջը կգա, ու մարդկությունը […]

Շնորհավորում եմ ձեզ և ողջ հայությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ.բնապահպանության նախարար

 ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ   “Անկախ Արցախի սիրելի ժողովուրդ,    Շնորհավորում եմ ձեզ և ողջ հայությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ: 23 տարի առաջ Արցախի ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը, որը դարձավ անկախ պետականության կերտման դժվարին ճանապարհի մեկնարկը: Արցախցին արդարացիորեն հաղթեց իրեն պարտադրված պատերազմում՝ […]

Յուրա Մովսիսյանը` տոմսավաճառի դերում /վիդեո/

Հայտնի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը Մոսկվայի Սպարտակի նոր մարզադաշտի բացման խաղի ժամանակ անակնկալ է մատուցել իր երկրպագուներին: Ֆուտբոլիստը մասնակցել է տոմսերի վաճառքին, ինչից ֆուտբոլասերները մեծ զարմանք եւ ուրախություն են ապրել:

Անվտանգ երթևեկության միամսյակի մասին

 Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ինչպես նաև անվտանգ երթևեկության միամսյակի կազմակերպման աշխատանքների շրջանակում, մայրաքաղաքի շուրջ 250 տարածքներում գծանշվել են գրեթե բոլոր ուսումնական հաստատություններին` բուհերին, քոլեջներին, դպրոցներին ու  մանկապարտեզներին  հարակից ճանապարհահատված­ների հետիոտնային անցումները: Մի քանի փողոցներում, որոնցում  ընթանում են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, գծանշումը կիրականացվի փողոցների հիմնանորոգումից անմիջապես հետո: Հիշյալ հետիոտնային անցումների առկայությունը նպաստում է ուսումնական հաստատություններին […]

Եթե Աստված չանի դիվերսիա լինի մինչև իմ տան շեմը չեմ կարող հասնել. 25 ամյա Հովսեփի հույսը/վիդեո/

25 ամյա Հովսեփը չի ցանկանում կորցնել հույսը: Երիտասարդը, որը ընդամենը մեկ տարի առաջ դժբախտ պատահարի հետևանքով  գամվեց հենակներին հավատում է, որ մի օր՝ առաջվանը կդառնա: Ձեռքերի ու ոտքերի ոսկորները ամրացված են հատուկ մեխերով և արդեն ժամանակն է , որ հեռացվեն Հովսեփի մարմնից, սակայն սոցիալապես անապահով ու բազմաթիվ պարտքերի մեջ հայտնված ընտանիքը հնարավորություն չունի վիրահատական ծախսերը […]

Երեւանում նամազ անել ցանկացող թուրքերը պաշտոնապես դիմել են Թեհրանում եւ Թբիլիսիում Հայաստանի դեսպանատներին

Իգդիրում գործող այսպես կոչված հայկական անհիմն պնդումների դեմ միավորում /ASIMDER/ կազմակերպությունը Երևանում գտնվող Կապույտ մզկիթում նամազ անելու  համար մուտքի արտոնագիր և անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով պաշտոնապես դիմել է Իրանում և Վրաստանում Հայաստանի դեսպանատներին, տեղեկացնում է Ermenihaber.am-ը: Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ գրավոր դիմումը փոստով և ֆաքսով ուղարկվել է համապատասխան դեսպանատներին:  Գյուլբեյը նշել է, որ Թուրքիայի արտաքին գործերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված