Ուկրաինական սարսափ. աշակերտներ են մահացել /ֆոտո/
Ուկրաինացի ուժայինները գնդակոծել են Դոնեցկի դպրոցներից մեկը, ինչի արդյունքում կան զոհեր: Հայտնի է դարձել, որ արկն ընկել է դպրոց բակ, որտեղ այդ ընթացքում դպրոցականները ֆուտբոլ խաղալիս են եղել: Արդյունքում երկու դպրոցական մահացել է, եւս 4-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է RT-ն:
Գնդակոծության հետեւանքով տուժել են նաեւ դպրոցի մերձակայքում գտնվող տները:
Մահացածները 8-րդ եւ 2-րդ դասարանի աշակերտներ են, տղաներ: Վիրավոր երեխաներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները հույս չունեն, որ նա դուրս կգա այդ վիճակից:
Ականատեսները, սակայն, պատմել են, որ թե մահացածների, թե վիրավորների թիվը շատ ավելի մեծ է: Ըստ այդմ՝ 18 տարեկան տղա էլ է մահացել, 21 տարեկան մի տղա էլ վիրավորվել է:
Հայտնի է դարձել նաեւ, որ դպրոցի մերձակայքում գտնվող տներից մեկի բնակիչն էլ է վիրավորվել արկի պայթյունից, 49-ամյա տղամարդու ոտքը կտրվել է: