12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Աշոտյանի ցանկությունը եւ նոր նախարարությունը /վիդեո/

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ողջունելի է համարում Կառավարությունում  Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծումը: Նրա խոսքով՝ նոր նախարարությունը հիմնականում զբաղվելու է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության  հարցերով:

՛՛Նոր նախարարությունը կզբաղվի նաև Հայաստան-ԵՄ համագործակցության նոր օրակարգի ձևավորմամբ՝ հատկապես տնտեսական ոլորտում ԵՄ-ի հետ նոր որակի ու տեսակի հարաբերությունների հաստատմամբ՛՛,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նա: 

Հարցին, թե որքանով է համատեղելի Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունների միացումը, Ա. Աշոտյանը պատասխանեց. ՛՛Եթե խորը ուսումնասիրենք ԱԻՆ-ը, կտեսնենք, որ դա այն նախարարությունից է, որ ունի տարածքային կառավարման մարմիններ, սերտ համագործակցություն՝ տեղերում համայնքապետերի ու մարզպետների հետ, ունի իր սեփական կառույցները տեղերում: Երկու նախարարությունները համադրելի են ոչ թե իրենց գործառույթներով, այլ մանդատներով՛՛:

Մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ