06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Իմպիչմենթի գործընթացը պետք է սկսվի՛՛ /վիդեո/

՛՛Դա փոքր համագործակցություն է, որ տեղի է ունենում Ազգային ժողովում, դրանից ավելի համագործակցություն դեռ տեղի չի ունեցել՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե հավատում է, որ արտահերթ ընտրությունների կգնա եռյակը, պատասխանեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ այս փոքր խորհրդարանական համագործակցությունը կշարունակվի, քանի դեռ չի լուծարվել այս Ազգային ժողովը: 

՛՛Ես կարծում եմ, որ մեր հասարակությանը պետք է հաջողվի գնալ արտահերթ ընտրությունների՝ առաջինը նախագահական, հետո՝ խորհրդարանական: Մեր խնդիրն է կազմակերպել հասարակությանը: Սա մի փոքր խմբի խնդիր չէ, ոչ էլ քաղաքական ինչ-որ մի քանի խմբերի խնդիրն է՛՛: 

Հարցին, թե ժամանակը չի հասունացել, որ մասնակցի, գուցե նաև ելույթ ունենա հանրահավաքների ժամանակ, Զ. Փոստանջյանը պատասխանեց. ՛՛Ոչ: Ես միասնական հարթակ, որը հաղորդակից է հրապարակի հետ, դեռ չեմ տեսել: Իմ խնդիրն այսօր արտահերթ ընտրությունների մասնակից լինելն է: Ես պահանջներ եմ ներկայացրել, որոնց առաջին կետով նշված է, որ այս քաղաքական ուժերն, որ ներկայացվեծ են ՀՀ ԱԺ-ում, պետք է սկսեն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման գործընթաց. իմպիչմենթի գործընթացը պետք է սկսվի՛՛:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ