19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կրկին բյուջեի պակասն է

՛՛Լոռու մարզի, հատկապես Վանաձոր քաղաքի խնդիրները շատ-շատ են՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա նշեց, որ ճանապարհների խնդիրն այսօր առաջնայիններից է, սակայն լուծումը կապված է բյուջեի հետ: ՛՛Երբ լրացուցիչ ֆինանսավորում ունենանք բյուջեից դուրս, անպայման կբարեկարգվեն ճանապարհները, բայց չմոռանանք, որ այս վերջին 2 տարիներին պետական միջոցներով ճանապարհաշինության աշխատանքներ Վանաձոր քաղաքում նույնպես իրականացվել են՛՛:

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ արտագաղթի ու աղքատության տվյալներով Լոռու մարզն առաջիններից է, մարզպետը պատասխանեց՝ աշխատատեղերի բացակայությամբ: ՛՛Դա ինչ-որ չափով նաև մարզպետարանի խնդիրն է, որը հիմա փորձում ենք լուծել: Մի վառ օրինակ բերեմ՝ վերջերս Սպիտակում բացեցինք թռչնաֆաբրիկա, որտեղ 250 մարդ է աշխատելու, և շուրջ 10 միլիոն դոլարի ներդրում է կատարվել, շուտով կբացվի նաև Թեղուտը, որը շուրջ 1000-1200 աշխատատեղ ունի, Սպիտակում, մտածում ենք նաև, որ տեքստիլ ֆաբրիկան շուտով կբացվի, որտեղ 100 մարդ կաշխատի՛՛,-եզրափակեց մարզպետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ