Հիվանդանոցի գլխավոր բժշկին աղբամանն են նետել /վիդեո/

Ուկրաինայում ազգայնականները հարձակվել են վետերանների հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մանոլի Միգայչուկի վրա եւ նրան աղբամանն են նետել, գրում է gordonua.com-ը: Ազգայնականները բժշկին հենց աղբամանում ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել: Ակտիվիստները նրան մեղադրել են վատ աշխատանքի մեջ եւ ասել, որ Միգայչուկի պատճառով բազմաթիվ որակյալ մասնագետներ ստիպված են եղել ազատվել աշխատանքից: