06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ազգային ժողովն այսօր արդյունավետ աշխատում է եւ խորհրդարանական ճգնաժամի որեւէ նշան չկա. Հ. Նաղդալյան

Արդեն երկու օր է մամուլում ակտիվորեն շրջանառվում է նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին լուրը, որի ընթացքում իբր թե քննարկվել է առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավանականությունը: Արժանահավա՞տ են արդյոք այս լուրերը, փորձեցինք պարզել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից:

– Նման հանդիպման մասին տեղեկություն չունեմ, բայց ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա կարծում եմ, որ այս բոլոր՝ ցանկալին իրականի տեղ ներկայացնելու , կամ ոմանց համար փափագելի թեմաներով աղմուկ բարձրացնելուց առաջ, արժեր գոնե մեկ անգամ ուսումնասիրել և տեղեկանալ, թե այս խնդրի շուրջ ինչպիսին է մեր երկրի օրենսդրական դաշտը: Հետևաբար, գործող խորհրդարանի լուծարման հիմքերն ու ձևերը սահմանված են օրենքով մի քանի դեպքերում՝ եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, եթե հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ, եթե հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում, եթե հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում:

Կարծում եմ, որ սա սպառիչ պատասխանն է այդ հարցի , որովհետև այսօր խորհրդարանը զբաղված է բնականոն աշխատանքով և աշխատում է բավական արդյունավետ, խորհրդարանական ճգնաժամի որևէ նշան չկա , Սահմանադրությամբ սահմանված դեպքերից կամ իրավիճակներից որևէ մեկն առկա չէ , որի պարագայում կարող է արձակվել Ազգային ժողովը: Այս ամբողջը , կարծում եմ, պարզապես փոթորիկ է մի բաժակ ջրում, կամ էլ, ինչպես ընդունված է ասել՝ ,,հալվա բղավելով՝ բերանդ չի քաղցրանալու,,:

Հերմինե Նաղդալյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ