”Ժառանգության՛՛ պատգամավորները չեն աջակցել Զ. Փոստանջյանին
՛՛Կիրակի օրը ԼՂՀ մայրաքաղաքում տեղի է ունեցել ՀՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստ: Օրակարգը դեռ չհաստատած` պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կողմից բանավոր դիմում է ներկայացվել, որ նիստը անցկացվի դռնփակ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, ով այդ նիստում քննարկվելիք նախագծի հեղինակն է:
Նա նշեց, որ հանձնաժողովը խախտելով ԱԺ կանոնակարգ-օրենքի համապատսխան կետը՝ որոշում կայացրեց նիստն անցկացնել դռնփակ, պատճառն այն է եղել, որ քննարկվելիք հարցը սուր է, սակայն դա չէր կարող պատճառ հանդիսանալ, որ նիստը փակ լիներ: Նիստին չեն մասնակցել նաև Արցախի պատգամավոր Վահան Բադասյանը, լրագրողները և այլք:
Նախագիծը ՛՛Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին՛՛ է, որ բացառվում է ՀՀ ու ԼՂՀ սահմանին մաքսակետ տեղադրելը, բացառում է ՀՀ-ի անդամակցությունը կամ միավորումը որևէ կառույցի, որը կվտանգի ԼՂՀ-ի ու ՀՀ-ի ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը:
Փոստանջյանը նշեց, որ ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանն ու Ալեքսանդր Արզումանյանը ելույթ են ունեցել, և որևէ հիմնավորում, որ իրեն կապացուցեր, որ այս ամենը պետք չէ, չեն բերել: Ի դեպ, Փոստանջյանն ասաց, որ ներկա է եղել նաև խմբակցության ներկայացուցիչ Թևան Պողոսյանը, սակայն նա ևս կողմ է եղել դռնփակ քննարկմանը:
Քվեարկության ժամանակ օրինագծին դեմ է քվեարկել Ալեքսանդր Արզումանյանը, իսկ հանձնաժողովի մյուս անդամները ընդհանրապես չեն քվեարկել: