28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Զավեն Բադոյանը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ/վիդեո/

Բելառուսի առաջնության 17-րդ տուրում ”Գոմելը” սեփական հարկի տակ ոչ ոքի (2-2) էր խաղացել ”Նաֆթանի” հետ: Հայաստանի հավաքականի և ”Գոմելի” նախկին կիսապաշտպան Զավեն Բադոյանը մասնակցել է ամբողջ հանդիպման ու դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ: ”Գոմելը” 24 միավորով 6-րդ հորիզոնականում է:

Վարչապետը շնորհավորել է Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատուն: Վարչապետը ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան անձնակազմին եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի 225-ամյակի առթիվ, մաղթել բարօրություն եւ հետագա առաջընթաց: “Այսօրվա խորհուրդը, որքան հոգեհարազատ է ֆրանսիացիներին, նույնքան ոգեւորիչ է բոլոր ազատատենչ ժողովուրդների […]

Համաշխարհային մեդիայում պետք է ապահովվի Ցեղասպանության հարցի՝ մեզ համար ձեռնտու տեղեկատվության ծանրակշիռ ներկայություն

Հուլիսի 11-12-ը «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կողմից լրագրողների համար կազմակերպվել էր երկօրյա ամառային դպրոց՝ «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» խորագրով։ Մասնակցում էր 22 լրագրող ինչպես երևանյան, այնպես էլ մարզային և սփյուռքի լրատվամիջոցներից։ Լրագրողների համար տարբեր թեմաներով դասախոսություններ կարդացին մասնագետները, ամառային դպրոցի մասնակիցները դիտեցին Ցեղասպանության թեմայով ֆիլմեր, ստացան արժեքավոր […]

Սկոլարին լքել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին լքել է իր պաշտոնը առաջնության ավարտից հետո: Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է չերկարաձգել պայմանագիրը նրա և նրա մարզչական շտաբի հետ: Նրա գլխավորությամբ հավաքականն անցկացրել էր 29 հանդիպում և պարտվել միայն 4-ում: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Բրազիլիան 1-7 հաշվով զիջեց Գերմանիային, իսկ երրորդ տեղի համար խաղում 0-3 հաշվով […]

”Մեզ համար վտանգը ոչ թե Ադրբեջանն է, այլ մենք` հայերս” /վիդեո/

‘’Ուր են ազատամարտիկները, ինչի դուրս չեն գալիս փողոց, որ ասեն` մենք պատրաստ ենք գնանք պատերազմի, այնպես են արել, որ տվյալ անձինք հիասթափվել են”,-այսօր ասուլիսում ասաց ”Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Նա նշեց, որ պատերազմից հետո պետք էչ երկիրը կարգի բերել, ժողովրդին արժանապատիվ կյանք մատուցել, իսկ այսօր իշխանությունները պետք է մտածեն խրամատներն ամրացնելու, ավելի ժամանակակից զենքեր […]

Հերթական անհաջող մանիպուլյացիան Ադրբեջանի կողմից

Արբեջանական կողմը հերթական անգամ աղավաղում է ինֆորմացիան, և իրենց բանակի վթարի ենթարկված մեքենան ներկայացնում է, թե իբր հայկական ռազմական մեքենա են ոչնչացրել: Նկարում հայկական մեքենայի փաստը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը, քանի որ ադրբեջանական մամուլը մի քանի օր առաջ տեղեկություն էր տարածել, որ վթարի է ենթարկվել ադրբեջանական ռազմական մեքենա և կան տուժածներ: Դեպքի մասին տեղեկատվությունը կարող […]

Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա կայուն փոխգործակցությունը կշարունակի ընթանալ ամրապնդման և խորացման ճանապարհով. Սերժ Սարգսյան

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին: ***  Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա […]

Առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ. ՊՆ-ը` Քարվաճառի դիվերսիայից

ՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Քարվաճառում իրականացված դիվերսիայի փորձին: Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկում հրաժարվել անցյալ շաբաթվա վերջին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից, միաժամանակ ջանալով, որ նրանց տրվի ռազմագերիների կարգավիճակ: Տվյալ պարագայում դա անհնարին է, քանզի Միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես` ”Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին” Ժնևի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, հստակ սահմանում է այն […]

ՀՀ դպրոցականները նվաճել են 6 մեդալ և 3 գովասանագիր

Մեկնարկել են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները: ՀՀ դպրոցականների հավաքականը հուլիսի 3-13-ը մասնակցել է “Մաթեմատիկա” առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադային, որն անցկացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի հավաքականը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր: ՀՀ դպրոցականների “Մաթեմատիկա” առարկայի թիմը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դասախոս Սմբատ Գոգյանը:”Մաթեմատիկա” առարկայի միջազգային […]

Քարվաճառում դիվերսիոն խմբի բոլոր անդամները գերեվարվել են կամ ոչնչացվել

ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ:  Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: Դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ