14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եռյակը կրկին հանրահավաք կանի

Դեկտեմբերի 10-ին եռյակը հանրահավաք-երթ կանի, և կմերժի իշխանությունների 12 ետերի հարցով բանակցելու ատաջարկությունը: Այս մասին այսօր եռյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

՛՛Դեկտեմբերի 10-ին ժամը մեկին, համաժողովրդական շարժման մասնակիցներին հրավիրում ենք Ազատության հրապարակ: Կներկայացվի մարդու իրավունքների իրավիճակը, մեր անելիքները: Պատրաստվում ենք այդ օրը հզորագույն հանրահավաք երթ անցկացնել՛՛,-նշեց նա: 
Ինչ վերաբերում է իշխանություների կողմից 12 կետերի  բանակցությունների առաջարկին, ապա Զուրաբյանը ներկայացրեց եռյակի արձագանքը: ՛՛Համաժողովրդական շարժման եռյակն ընդդիմության պահանջների իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնելու որևէ իմաստ չի տեսնում: Բանակցություների առաջարկները ոչ այլ ինչ են, քան ընդդիմության երկարաժամկետ և անպտուղ, իմիտացիոն քննարկումների մեջ ներքաշվել և շարժման թափը կոտրելը՛՛,-ասաց նա:

Զուրաբյանի խոսքով՝ անհրաժեշտ քաղաքական կամք ունենալու դեպքում իշխանություններն ընդդիմության հետ առանց բանակցությունների կարող են կատարել անհրաժեշտ բոլոր կետերը:
Եռյակը քննարկել է նաև համաժողովրդական կառույցների ստեղծումը, որը վերջնական տեսք է ստացել և կազմվել սխեմա: Զուրաբյանը տեղեկացրեց, որ կձևավորվեն համաժողովրդական շարժման մի քանի մարմիններ, մասնավորապես քաղաքական խորհորդ, որում եռյակը ներկայացված կլինի ոչ միայն նիստերին մասնակցած ներկայացուցիչներով, կձևավորվի տարածքային գրասենյակները համակարգող մարմին, արտախորհրդարանական քաղաքական ուժերի շարժման մասնակցության համակարգող մարմին, հանրային խմբերի հետ աշխատող մարմին, միասնական տեղեկատվական կետրոն, կլինի քաղաքացիների իրավական աջակցության խումբ, նաև սփյուռքի համայնքների հետ աշխատանքային խումբ, երիտասարադական միասնության կենտրոն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ