20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ժամանակի հարց է, թե ով է առանց վերմակը իր վրա ձգելու ցանկանում տարբեր քաղաքական ուժերի հետ նստել. ԱԺ փոխնախագահ /վիդեո/

Ըստ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, Հայաստանի իշխանությունները երկխոսության կողմնակից են, եւ ցանկացած խնդիր պետք է լուծվի երկխոսության արդյունքում: “Երկխոսությունը, սակայն, չի ենթադրում, որ միանգամից բոլոր կողմերը պետք է ունենան մեկ միասնական դիրքորոշում։ Դա չի լինի ժողովրդավարական։ Բայց, միեւնույն ժամանակ, երկխոսության մերժումը փակուղի տանող ճանապարհ է։ Եվ այն կողմը, որը մերժում է երկխոսությունը, ինքը փաստացի մարգինալանում է, իսկ մարգինալացված ուժերը գնում են դեպի ոչնչացում”,-ասաց նա:

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ իշխանությունն ընդամենը ցանկանում է ժամանակ ձգել ու իմիտիացիա ստեղծել, Շարմազանովն ընդգծեց, որ ժամանակը ցույց կտա, թե ով է իրականում ցանկանում ժամանակ ձգել, իմիտացիա անել, եւ ով է իսկապես ցանկանում խնդիրներ լուծել։ “Գոնե վերջին տարիները ցույց են տվել, թե ով է ուզում ժամանակ ձգել, ով է վճռական պահին պարտվում, իսկ ով է միշտ ձգտում երկխոսության, եւ ով է առանց վերմակը իր վրա ձգելու ցանկանում տարբեր քաղաքական ուժերի հետ նստել ու բանակցել”,- նշեց ԱԺ փոխնախագահը։

ՀՀԿ-ն,  հանրապետության նախագահը միշտ կոչ են արել  նստել եւ բանակցել, բայց ուլտիմատումներով երկխոսություն, ըստ հանրապետկանի,  չի լինում։ “Եթե մենք չենք հանդուրժում նախապայմանները արտաքին քաղաքականության ոլորտում, կոնկրետ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, մենք պետք է նաեւ գիտակցենք, որ նախապայմանները անթույլատրելի են նաեւ ներքաղաքական բանակցություններում։ 21-րդ դարը ժողովրդավարության դար է, ուլտիմատումի դար չէ, շանտաժի դար չէ”,-ասաց նա:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ