Գործարարը կանգառում սպանել է գիտնականի՝ նկատողության համար /վիդեո/
Եկատերինբուրգի կենտրոնում գործարարը կրակել է երկու գիտնականների վրա, որոնք նրան նկատողություն են արել՝ մեքենան սխալ վայրում կայանելու համար, հաղորդում է ТАСС գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել կանգառում: Գործարարը մեքենան կայանել է հենց հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառում, ինչի համար այնտեղ կանգնած երկու գիտնականներ Օլեգ Շեպատկովսկին եւ Վլադիմիր Կուզնեցովը նկատողություն են արել վերջինին:
Գործարարն անմիջապես հանել է զենքն ու մի քանի անգամ կրակել տղամարդկանց ուղղությամբ: Փամփուշտը կպել է Օլեգ Շեպատկովսկու գլխին, ով հիվանդանոցում մահացել է: Նրա ընկերը վնասվածքներ չի ստացել:
՛՛Մինչեւ հասատեղ, հայրս արդեն անգիտակից էր, նրա գործընկերն ասաց, որ հայրս մի տղամարդու նկատողություն է արել: Նա սկզբում չի արձագանքել, հանգիստ մտել է խանութ, ապա դուրս եկել, գնումները տեղավորել մեքենայում, հանել է ատրճանակն ու կրակել՛՛,- պատմել է մահացածի դուստրը՝ Տատյանան:
Գործընկերներն ասել են, որ Շեպատկովսկին մեծ գիտնական էր, ով այժմ աշխատում էր շատ կարեւոր գյուտի վրա:
Իսկ ահա անձամբ գործարարը տեղի ունեցածի իր վարկածն է հայտնել: Ռիշադ Գաջիեւն ասել է, որ գիտնականներին շփոթել է հանցավոր խմբավորման անդամների հետ, դրա համար է կրակել, փորձել է ինքնապաշտպանվել:
՛՛Վերջին շրջանում իմ հասցեին բազմաթիվ սպառնալիքներ են հնչում: այդ օրը ես մեքենան կայանեցի մի տեղ, որտեղ ոչ ոքի չէի խանգարում, մտնում էի խանութ, երբ մի տղամարդ ինձ մոտեցավ ու սկսեց կեղտոտ բառերով ինձ ծեծկռտուքի դրդել: Նրանք հայհոյում էին: Ես ասացի, որ մրգեր եմ գնում ու հեռանամ, բայց նրանք սպանռացին, որ կսպանեն ինձ՛՛,- ասել է գործարարը: