Անրի Ռենոն հեռանում է ոգեւորված
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն կիրակի կլքի Հայաստանը: Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ասուլիսում Ռենոն նշեց, որ 4 տարի է Հայաստանում է: Այդ ժամանակը, ըստ դիվանգետի, եւ երկար էր, եւ կարճ: Ավելին գուցե կարելի էր անել, սակայն իր օրոք ֆրանս-հայկական երկխոսությունը անհամեմատ խորացել է: Դեսպանի խոսքով, իրեն բացառիկ հնարավորություն է ընձեռվել եւ բախտ […]





































