16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նման պոետիկ ձևով չէի ցանկանա խոսել. Զուրաբյանը՝ Տիգրան Կարապետյանից

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի մեկնաբանում Արթուր Բաղդասարյան-Գագիկ Ծառուկյան  հանդիպումը: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Զուրաբյանը:
Հարցին, որ վերջին շրջանում տարբեր ուժեր  հայտարարում են եռյակին միանալու մասին, մասնավորապես` երեկ այդ մասին հայտարարել է Արամ Հարությունյանը,  ով քանիցս քննադատել է Հայ ազգային կոնգրեսին, ինչպես են պատկերացնում համագործակցությունը նրա հետ, Զուրաբյանը պատասխանեց. ՛՛Համաժողովրդական շարժմանը միանալու սահմանադրական իրավունք ունի յուրաքանչյուրը՛՛:

Հարցին,  թե որքան հեռանկարային կարող է լինել մի ուժ, որը պարբերաբար քննադատել է իրենց, Զուրաբյանն արձագանքեց. ՛՛Մենք նման հարցերի վրա չենք կենտրոնանում: Կարող ենք համագործակցության ֆորմատներ մշակել արտախորհրդարանակա ուժերի, հասարակական խմբերի հետ: Թե անցյալում ում հանդեպ ենք համակրանք, հակակրանք ունեցել…՛՛: Ինչ վերաբերում է հարցին, թե ինքն էլ է սեղմելու ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի ձեռքը, ՀԱԿ պատգամավորն ասաց. ՛՛Ես հիմա նման պոետիկ ձևով չէի ցանկանա խոսել: Քաղաքական պրոցես է, եթե աջակցում են, դա իրենց սահմանադրական իրավունքն է՛՛: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ